Լոռու մարզի Արեւածագ գյուղի բնակիչ Դավիթ Շահբազյանի (անունը փոխված է) ընտանիքն ապրում ծայրաստիճան աղքատության պայմաններում: Դրա հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է: «Որ աշխատանք լինի` կաշխատենք ու սաղիցն էլ լավ կապրենք»,-ասում է ընտանիքի մայրը` Արմինե Շահբազյանը (անունը փոխված է):
Ընտանիքը չի օգտվում անգամ ընտանեկան նպաստից, քանի որ վերջերս երեխաներից մեկը չափահաս էր դարձել. «Ասմ են աշխատունակ ա, բայց ես ըրեխիս սկի բանակ չտարան բժիշկները ազատեցին»,-ասում է Ա. Շահբազյանը:
Ընտանիքն ապրում է վագոն տնակում` չունենալով կենցաղային տարրական պայմաններ: 2000մ հողակտորից ստացված եկամուտը չի բավականացնում անգամ 2 ամիս: Ամուսիններով բաղվում են սեզոնային աշխատանքով` վարձատրությամբ ուրշների համար կարտոֆիլ հավաքելով:
Ձմռանը տաքանում և ճաշ են պատրաստում փյտե վառարանով: Ընտանիքի հայրը փայտը շալակած է բերում մոտ 5 կմ հեռու գտնվող ձորակից:
Տիրող իրավիճակից տուժում են ընտանիքներում ապրող երեխաները:
Քանի որ ընտանիքը համարվում է երեխայի սոցիալականացման և բարոյական դաստիարակության կարևորագույն ինստիտուտ, սոցիալապես անապահով վիճակը երեխայի զարգացման և հաստատման վրա խոր և անդառնալի հետք է թողնում:
Սոցիալական վիճակից ելնելով` ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է ձեռք բերել լարվածություն, ինչը ազդուամ է ներընտանեկան հարաբերությունների վրա: Երեխան մեկուսանում է շրջապաատից, խուսափում է հասակակիցների հետ շպումից, միաժամանակ չցանականալով հաճախել դպրոց:
Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիքներում տիրող խնդիրները բացասաբար են ազդում անձի զարգացման, իսկ հետագայում` ինքնահաստատման վրա: Այն ազդեցություն է ունենում նաեւ երեխայի բարոյական, ֆիզիկական, վարքագծային և ողջ կերպարի զարգացման վրա, որոշում է մարդու կարգավիճակը, դերը հասարակության հետ հարաբերություննրում:
Այս առումով պետությունը պետք է հստակեցնի և առաջնային խնդիր դարձնի գոնե նվազագույն պայմանների տրամադրումն ու ապահովումը յուրաքանչյուր ընտանիքին:
Լոռու մարզի Արեւածագ գյուղում փաստացի բնակվում է մոտ 750 մարդ, որոնց ավելի քան 3 տոկոսն օրվա հաց էլ չունի:
Գառնիկ Վարդանյան` (mynews.am)