Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանն ունի դատավոր ընկերներ

Հունվար 22,2013 18:28

«Դուք դատավոր ընկեր ունե՞ք»,- Aravot.am-ի հարցին՝ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ունեմ մի քանիսը, որոնց հետ շփվում եմ, անհանգստանում էի նրանց համար: Նրանց համակարգում այդպիսի դիկտատորական մեթոդներ կան, կարող են ասենք՝ պատժել դատավորին, որովհետեւ ընկերություն է անում իրենց պատկերացմամբ ինչ-որ սխալ մարդու հետ: Նույնիսկ ասում էի իմ դատավոր ընկերներին. միգուցե պետք չէ շփվել, որովհետեւ կարող է վտանգել իրենց կարիերան: Նրանցը ներքին կլանային կոդեքս է, որովհետեւ այդ կլանային կոդեքսով ով քննադատում է  շեֆին, կարող է վերածվել ընդհանուր  համակարգային թշնամու: Ինձ զգուշացնում էին, Աստված չանի, քո անձնական գործը հայտնվի որեւէ դատարանում, որովհետեւ այդ կլանային համակարգում եղած դատական համակարգը ուղղակի քո դեմ հակառակ վճիռ կկայացնի: Իսկապես, հասկանում եմ, որ այսօր քննադատելով մի համակարգ, որը շատ հզոր է, եւ միավորված է ընդդեմ արտաքին քննադատության: Ինչն է սակայն հուսադրող: Երկու տարվա ընթացքում տեղի է ունեցել կտրուկ փոփոխություն: Երբ իմ ծանոթ դատավորները վիրավորված շրջվում էին ինձ բարեւելու համար, կամ ինձ համարում էին իրենց անձնական թշնամին, հասկացել են, որ ես առաջին դատավորների, խղճով դատավորների դեմ որեւէ սխալ, հակաէթիկական քայլ թույլ չեմ տվել: Հասկացել են, որ քննադատությունը պատվիրված չի, ուղղորդված չի, հետեւողական գաղափարական մի ցավ է, որը ունեմ եւ բարձրաձայնում եմ իմ ընկերների, հարազատների, հենց նույն դատավորների համար:

Ազնիվ դատավորները, որոնք իմ ընկերներն են, զոհն են եւ տանջվում են այդ նույն կոռուպցիոն այլանդակություններից, որոնք ստեղծել են իրենց վերադաս դատավորները, որտեղ ազնիվ դատավորը ընկճված է, եւ չի համարվում այս հասարակության հերոսը: Նրանք հակահերոսի են վերածվում այդ փաթեթի մեջ»:

ՄԻՊ-ի հետ հարցազրույցն  ամբողջությամբ կարդացեք հունվարի 24-ի «Առավոտում» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    Երևի մեզ լավ եք հասկանում,պ-ն Անդրեասյան

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031