«Գյուղատնտեսությամբ զբաղվելը գրավիչ և շահավետ դարձնելու նպատակով շարունակելու ենք ոլորտում կատարվող ներդրումներն ու աջակցությունները՝ մատչելի վարկավորում, պարարտանյութեր, դիզվառելիք, սերմացու և այլն»: Սա նախագահի թեկնածու եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից` «Ապահովված գյուղ, արդյունավետ գյուղատնտեսություն» բաժնից մի հատված է: Նախագահի թեկնածուն, այս անգամ իր նախընտրական ծրագրում գյուղատնտեսությանը մի քանի պարբերություն է նվիրել, ի տարբերություն 2008-ի ծրագրի:
Նախագահի նախորդ նախընտրական շրջանում, Սերժ Սարգսյանը գյուղատնտեսությանն անդրադառնալիս բավարարվել էր ընդամենը 1 նախադասությամբ` «Գյուղատնտեսության արդյունաբերականացումը եւ արտադրություն-վերամշակում-շուկա շղթայի լիարժեք գործարկումը հնարավորություն կտա այդ ճյուղում ապահովել գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամուտների աճ»:
Թե որքանով են այս 5 տարիների ընթացքում աճել գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամուտները, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ հազարավոր գյուղացիների հարկերն ու վարկերը կրկնապատկվել ու եռապատկվել են: Ընդամենը մի քանի գյուղի օրինակներով արդեն կարելի է իրական պատկերը ներկայացնել. Արեւածագ, Ծովագյուղ, Վանանդ, Գետիկ Նոր Արմավիր գյուղերի հազարավոր գյուղացիներ այս օրերին էլ ահը սրտներում սպասում են՝ ԴԱՀԿ-ն ուր որ է բռնագրավելու է վարկի դիմաց գրավ դրած տները:
5 տարի հետո նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը խոստանում է մատչելի ֆինանսավորման եւ սպասարկման ճկուն մեխանիզմների կիրառման արդյունքում, գյուղացու համար ժամանակակից տեխնիկայի ու սարքավորումների ձեռքբերումը դարձնել ձեռնտու: Սակայն, նախընտրական ծրագրում նշված չէ, թե մասնավորապես որքանով է իսկապես մատչելի լինելու այդ ֆինանսավորումը, քանի որ գյուղացիներն այսօր էլ դժգոհում են, որ կառավարության նշած «էժան» վարկերն, իրականում «էժան» չեն:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում մեկ այլ ուշագրավ կետ էլ կա` «Նպաստավոր պայմաններ ենք ստեղծելու ջերմոցային տնտեսությունների զարգացման և տարածքների ավելացման համար, որի շնորհիվ կմեղմվեն բանջարեղենի հիմնական տեսակների գների սեզոնային տատանումները, ինչպես նաև շեշտակիորեն կավելանան դրանց արտահանման ծավալները և կստեղծվեն մեծ թվով նոր աշխատատեղեր»: Կրկին մասնավորեցված չէ, թե ինչպիսի նպաստավոր պայմաններ է Սերժ Սարգսյանը ստեղծելու. այսօր բազմաթիվ գյուղացիները եւ «Ջերմատնային ասոցիացիայի» ղեկավարը դժգոհում են, որ չեն կարողանում իրենց ծախսերը գոնե ետ բերեն`գազի գինն է բարձր, սերմերն ու պարարտանյութերն ու թունաքիմիկատներն են թանկ եւ բերքի իրացումից հետո էլ չեն կարողանում այս ծախսերի տակից դուրս գալ:
Այնուամենայնիվ, նախագահի թեկնածուն իր նախընտրական ծրագրում խոստանում է գյուղացիների համար գյուղը դարձնել հարմարավետ. «Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը մենք հայտարարել ենք որպես իրականացվող քաղաքականության առանցքային փոփոխություն: Մենք պարտավոր ենք, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի հարմարավետ պայմաններ: Չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի»: Նշենք, որ այս դրույթը նշված էր նաեւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում:
Սերժ Սարգսյանը գյուղատնտեսության ոլորտի ձկնաբուծության մասով էլ խոստանում է աստիճանաբար ներդնել ժամանակակից տեխնոլոգիաները, ստեղծել ձկնամթերքի վերամշակման ժամանակակից հնարավորություններ:
Նախագահի թեկնածուն նաեւ խոստանում է տոհմային երինջներ ներկրել եւ սելեկցիայի առաջավոր կիրառմամբ բարելավել անասնապահությունը: Նախընտրական ծրագրում պարոն Սարգսյանը խոստանում է գյուղական ճանապարհներն ու տրանսպորտային ցանցը բարելավել եւ առհասարակ, գյուղում շարունակելու է կյանքի որակի բարձրացումը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
ՍՍ-ը ծնված գյուղում՝, պետք էր գյուղի հետ կապված հարցը, գոնե այդ չափ
անգրագետ չմեկնաբաներ, կարծես երբեք գյուղ չի տեսել: Անցած ամառվա իմ
շրջագայությունը Հայաստանի գյուղերը,՝ ինձ թողեց տպավորություն, որ այդտեղով,
իրոք մոնղոլ թաթարներն են անցել, իսկ պետական աջակցության մասին խոսելը՝
ուղղակի խայտառակություն է: Տեսածիս՝ մասին պատմելը անհարմար է:
Որպեսզի ասածս չլինի լոկ ինքնանպատակ քննադատություն, համառոտ ներկայացնեմ՝ ինչ պետք է ասեր ՍՍ-ը գյուղի զարգացման մասին: Քանի, որ շատ
ծավալուն է գյուղի զարգացման թեման, ուստի խոսեմ ամենագլխավոր ճյուղի մասին, որը և իմ այսօրվա մասնագիտությունն է, որին տիրապետում եմ՝ համեստ
ասած եվրոպայի պահանղվող նորմերով: Այդ բնագավառում մեկ տարի աշխատել եմ Կանադայում: Առաջարկում եմ այդ երկներում վաղուց գոյություն ունեցողից;
Նախ աշխարհի բոլոր զարգացած երկրներում,՝ գյուղատնտեսության մեջ գլխավոր
ճյուղը,՝ կաթնարդյունաբերությունն է, որը թեպետ աշխատուժի ոչ մեծ քանակի,
տալիս է բնակչության առողջ և անհրաժեշտ սննդի մեկ քարորդը և ավելին:
Ուստի և խոսքը՝, կաթնարդյունաբերության մասին է: Երինջներն էլ մի փոքր մասը:
Նյութական, տնտեսական և արտադրության կոմունիկացիայի, բացակայության
պայմաններում, հնարավոր չի խոսել խոշոր տնտեսությունների մասին, ուստի խոսքը՝ հերթափոխում,՝ ամռանը մինչև 5 տ. կաթի վերամշակման մասին է:
Եվ որպեսզի օլիգարխների հանցավոր սիստեմը, մինչև իր վախճանը՝ մեկ անգամ
ևս գլուխ չբարձրացնի,՝ անհրաժեշտ է կազմակերպել Հրանտ Բագրատյանի կողմից
առաջարկվող՝ ,,գյուղական կոպերացիաները,, որի մասին կարելի է իմանալ նրա
ծրագրից:
Եվ, մինչև կովեր և երինջներ գնելը, ամեն համայնքում նախապատրասրել՝
1) կերի պահման ամբարներ և հորեր ժամանակակից պահանջներով:
2) կերի արտադրման և հայթաթման վստահելի աղբյուրներ, այդ թվում տրխնիկա:
3) կովանոցներ ,,գոմեր,, տաք, սառը ջուր, կաթի կթման և պահման ժամանակակից
պահանջներով, նաև աշխատող անջնակազմի հիգենայի պայմաններ:
4) կաթի տեղափոխման համար տրանսպորտ ,, անպայման չժանգոտող երկաթե
տակառով, լվացման հարմարություններով:
5) արտադրամաս՝, կաթի վերամշակման՝ որտեղ կետը դրվի արտահանման համար
,,պանիր, կարագ, թթվաշոռ և այլն, իր տեսականիներով,,
Այստեղ պահանջվում է շատ ավելի մանրակրկիտ վերլուծություն, բոլոր մասերով,
քանի որ այստեղ է ծնվելու պատրաստի արտադրանքը, եվրոպական նորմերով և
հնարավորություն կունենա առաքել աշխահի ցանկացած վայր:
Կարելի է որոշում ընդունել՝, միայն տեղում՝ կոլեկտիվի հետ, արտադրատեսակի,
արտադրական հզորության և այլն:
Իմ առաջարկությամբ բոլոր սարգերը պետք է լինեն ռուսական, որոշ ձևափոխությամբ, բացի վակումի ուպակովայի սարգերից: Այն ունի ավելի պարզ և
կիսով չափ էժան՝, առավելություն: Ունեմ արտադրանքի բազում տեսականիների
արտադրման մեծ փորձ:
Մինչև այս ամենը՝ երինջներ ներկրել կոպեկ չարժի, բացի խեղճ գյուղացուն մեկ
անգամ ես փորձանքի մեջ գցելուց:
Այդքան երկար խոսելու փոխարեն ավելի կարճ` նախ պետք է այնպես անել, որ գյուղացին հավատա իր վաղվա օրվան, զգա իրեն հողի տեր և մտահոգ լինի հողի մշակմամբ: Լինի վստահ, որ այդ մշակումից հետո կունենա իր աշխատանքի ու ջանքերին համապատասխան եկամուտ: Եթե սա ապահովվեց գյուղացին ինքը կորոշի ինչ արտադրի, ինչքան ու ինչպես: