Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ միջոցներով է Քոչարյանը «Սաֆարի» գնում, կամ Բագրատյանը կոնյակի հավաքածու հավաքում

Հունվար 22,2013 17:42

«Այն միջոցները, որոնք այսօր տնօրինում է Սարգսյանների ընտանիքը՝ նրանց որտեղի՞ց, երբ Սերժ Սարգսյանը  գալիս էր Երեւան, ընդամենը կոմերիտական ակտիվիստ էր… կամ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նույնը նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանը, որ «Սաֆարի» գնում, որս է անում, որտեղ միայն մեկ առյուծի որսն արժե 300 000 դոլար, այդ փողերը նրան որտեղից: Եվ նա դեռ այնքան չի մեծացել, որ նկարվում  է այդ առյուծի հետ ու երեխու պես գցում ինտերնետ, ադնակլասսնիկներ: Խի՞ չեք հարցնում, այդ միջոցները նրան որտեղի՞ց: Իրենք կորցրել են իրենց հիշողությունը, այդ նույն Քոչարյանին, երբ որ բերեցին վարչապետ, մենք չենք մոռացել թե ինչ շորերով էր նա ներկայացել: Նա տեղ էթալու շորերով էր, ուրիշ շոր չուներ»,- երեկ «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նեղսրտած խոսեց նախագահի էպոսագետ թեկնածուՎարդան Սեդրակյանը, այն հարցի վերաբերյալ, որ իրեն պարբերաբար հարցնում են, թե որտեղից են գալիս իր դրամական միջոցները:

Էպոսագետը հերթով հիշեց բոլոր վարչապետներին ու նրանց ունեցած եկամուտները, ասելով, թե նույն Հրանտ Բագրատյանը, որը վարչապետ էր,  հարցազրույցներից մեկում պատասխանելով լրագրողի հարցին, թե որտեղից իրեն այդքան գումար, որ «Marlboro» է ծխում, որովհետեւ աշխատավարձը հսստատ չի բավականացնի,  պատասխանել էր, որ  պետությունը գործուղում է ուղարկել իրեն, ինքն էլ պիտի թանկ հյուրանոցում մնար, բայց  էժանն է վարձել, փող խնայել ու «Marlboro» գնել. «Իսկ մի քանի օր առաջ՝ հեռուստացույցով  ասաց, թե  5000 շշից բաղկացած կոնյակների կոլեկցիա ուներ, բայց մնացել է 300-ը: Մարդը 4700 շիշ կոնյակ է խմել ու հպարտությամբ պատմում  էր, թե, որն է եղել իր ամենաթանկ կոնյակը…Նա պատրաստվում է նախագահ դառնալ ու եթերով ասում է, թե անցած 10 տարում 4700 շիշ կոնյակ է խմել, դուք հաշվեք թե քանի տոննա սպիրտ է դա անում: Ինձ ինչ, ուզում է թող ցիստեռնով խմի, բայց դա այն մարդն է, որը վարչապետ եղած ժամանակ նույնիսկ «Marlboro»-ի  փող չուներ»:

Սեդրակյանը բոլոր իր եկամուտներով հետաքրքրվողներին ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պահանջում է վերջին մեկ տարվա եկամուտը, բայց նա պատրաստ է հարկ եղած դեպքում, անգամ 10 տարվանը ներկայացնել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Կ.Հ. says:

    Նախագահի այս թեկնածուն յուրաքանչյուր իր ասուլիսի ընթացքում չգիտես ինչու խոսում է ՀՀ նախագահի թեկնածուներից հենց Հրանտ Բագրատյանի մասին: Հրանտ Բագրատյանը հստակ զեկուցել է 15 տարվա ընթացքում ավելի քան երկուսուկես միլիոն դոլար աշխատավարձ ստանալու վերաբերյալ: Ավելին` ժամանակին այդ եկամուտները եւ դրանցից բյուջե մուծված անդորրագրերի պատճենները հրապարակել է մամուլով: Մարդը շուրջ 600 հազար դոլար եկամտահարկ է մուծել պետությանը, ի՞նչ -ի մասին է խոսքը: Կոնյակի մասին: Նախ` մի ուղղում, Հրանտ Բագրատյանը խոսել է ոչ թե կոնյակի, այլ ընդհանրապես ալկոհոլային խմիչքների հավաքածուի մասին: Սույն թեկնածուն արդյո՞ք գիտակցում է, որ հավաքածուն վերաբերում է մինյոններին (25-50 գրամանոց շշերի մասին է խոսքը) եւ արդյո՞ք նա հասկանում է, որ Բագրատյանը դրանք հավաքել է հիմնականում ընկերությունում աշխատելու ընթացքում ավելի քան 100 ձեռնարկություններ այցելելու կամ ցուցահանդեսներին մասնակցելու ժամանակ: Մնում է հարցնել` ու՞մ խաղերն եք խաղում, իշխանությա՞ն: Հետաքրքիր է` ինչու՞ հենց Հրանտ Բագրատյանը, իսկ մյուս թեկնածունե՞րը:
    Կարինե Հարությունյան, Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու

  2. Vahram says:

    Նորմալ է գործազուրկ, 01.01.2012թ.-ից 01.01.2013թ. անեկամուտ, 9900 հազ. դրամ խնայողություն ունեցող (ըստ Գույքի և եկամուտների հայտարարագրի) <>-ի պարագայում : Վարդան Սեդրակյանը <> չէ~ ԷՊԻԿԱԿԱՆ հրաշք է 🙂

  3. Vahram says:

    Նորմալ է գործազուրկ, 01.01.2012թ.-ից 01.01.2013թ. անեկամուտ, 9900 հազ. դրամ խնայողություն ունեցող (ըստ Գույքի և եկամուտների հայտարարագրի) ,,էպոսագետ,,-ի պարագայում : Վարդան Սեդրակյանը ,,Սոցիալ-տնտեսական,, չէ~ ԷՊԻԿԱԿԱՆ հրաշք է 🙂

  4. Hrant says:

    Չեմ հասկանում, թե Առավոտն ինչու է այսքան վառված Վարդան Սեդրակյանից: Հորիզոնում հազիվ մի խելացի, բանիմաց թեկնածու է հայտնվել, քարկոծում եք? Անձամբ ես ընտրելու եմ էպոսագետին ու կոչ եմ անում հայ ազգին միասնաբար քվեարկել հայ ազգի փրկության օգտին` ուշադրություն չդարձնելով լրատվամիջոցների զառանցանքներին: Շատ կուզենայի, որ Սերժը կեղծիքների գնով վերստին ընտրվեր ու տեսնեի Վարդան Սեդրակյանին քարկոծողների ողորմելի կյանքը ապագա 5 տարիների ընթացքում: Բավական է ստրուկի հոգեբանությամբ ապրել: Մի քիչ լայնացրեք ձեր դատարկ մտահորիզոնը:

  5. Ani says:

    Բրավո ՎԱՐԴԱՆ Սեդրակյան, Դուք մեր փրկիչն եք… Շան տեղ մի’ դրեք ձեզ վատաբանողներին: Ուշի ուշով հետևում եմ ձեր բոլոր հարցազրույցներին ու փետրվարի 18-ին գնալում եմ ձեզ ընտրելու: Մի շարք ստրկամիտների պատճառով արդեն 15 տարի է տառապում ենք էս անուղեղ ղեկավարության ձեռքում: Հերիք է էլի, մի քիչ սթափ դատեք ժողովուրդ: արդեն սպանում են մեզ էս ոչխարները….

  6. Պարզապես մարդ says:

    Հաջորդ “սաֆֆառին” ոտաբոբիկ ու առանց ջուր, գազ ու լույս ուղարկելա պետք Սահարայի անապատները…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031