Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ հացադուլը վերածել խեղկատակության». վերացական ցանկություններով` անհնարին պահանջներով պայքար

Հունվար 22,2013 17:16

«Պարզապես ուշադրություն գրավելու, լրագրողներ շուրջը հավաքելու մի միջոց է, որ իրենց ասելիքը ասեն, որը նույնպես անիմաստ է, քանի որ քարոզարշավի շրջանակներում անվճար եթերաժամ է տրամադրվում բոլորին իրենց ասելիքը ասելու համար: Հացադուլը անելիս նպատակ պետք է ունենալ, ոչ թե վերացական բաներ ուզել: Պարզապես պետք չէ հացադուլը վերածել խեղկատակության»,-ասում է Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգինաերի փորձագետ Արմեն Բադալյանը:

Նա նշում է, որ ընդհանրապես հացադուլը, լինելով քաղաքական պայքարի միջոց, ինչ-որ մի նպատակ պետք է ունենա:

«Հացադուլ անում են հզոր անհատները, որոնք համաշխարհային քաղաքական կենտրոնների ուշադրությունը գրավելու խնդիր են հետապնդում: Եւ զանգվածային հացադուլ են անում հարյուրավոր, հազարավոր մարդկանցով՝ իրենց կոնկրետ նպատակը ունենալով»,-նշում է նա:

Հիշեցնենք, որ օրինակ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է անում, պահանջելով արդար ընտրություններ: Նա պահանջում է, որ ԿԸՀ-ն չընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ըստ նրա՝ քանի որ իշխանությունը նախապես չի ստեղծել երաշխիքներ, որ ընտրություններն ազատ կլինեն, ուստի «չկան իրական ընտրություններ»:

Բադալյանը «անիմասատություն» է համարում Ղուկասյանի հացադուլը իր ներկայացրած պահանջներով:

«Հացադուլ անելով նա ավելի շատ PR անելու նպատակ ունի: Ուշադրության արժանանալու միջոց է օգտագործում հացադուլը, ինչը դրական արդյունք չի տալու: Նա ձեւակերպել է իր պահանջը, իր նպատակը, բայց դա ուղղակի անիրակականանալի է, ծիծաղելի է, ի՞նչպես կարող է գործող նախագահը չմասնկացել ընտրություններին» ,-ասում է Բադալյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031