Երեկ` 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի ճարտարապետության ազգային ինտիտուտ-թանգարանում տեղի է ունեցել «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ընդհանուր ժողովը լսել է ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ Գ. Գյուրջյանի հաշվետվությունը` կազմակերպություն 2010-2012թթ. գործունեության մասին: Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության մասին վիճակագրական տեղեկույթ հաղորդելուց հետո Գ. Գյուրջյանը ներկայացրել է 2010-2012թթ. կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններին` անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներին և մասնավորապես ԻԿՕՄՕՍ/Հայաստանի մասնակցությանը ԻԿՕՄՕՍ-ի 17-րդ գլխ. Ասամբլեային /2011թ.նոյեմբերի 28-դեկտեմբերի2, Փարիզ/ և Անիի Մայր տաճարի վերաբերյալ ԻԿՕՄՕՍ/Հայաստանի կողմից հեղինակած բանաձևի ընդունմանը, այդ բանաձևի կատարման ընթացքին, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի ներգրավվածությանը միջազգային գիտական կոմիտեների աշխատանքին, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի կողմից կազմակերպված քննարկումներին, սեմինարներին և կոնֆերանսներին, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա` ապրիլի 18-ի կազմակերպմանը և այդ շրջանակում իրականացված աշխատանքներին, միջազգային ԻԿՕՄՕՍ-ի կողմից հրատարակվող §Ժառանգություն և վտանգներ¦ տարեգրքին, Համաշխարհային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Զեկուցման մեջ մասնավորապես մանրամասվեցին Անիում հայ-թուրքական հնարավոր համագործակցություն ծավալելու և վերականգնողական աշխատանքներին հայ մասնագետների մասնակցություն ապահելու նպատակով 2010-2011թթ. Հաագայի §Պատմական արդարադատության և հաշտեցման¦ միջազգային ինստիտուտի միջնորդությամբ ԻԿՕՄՕՍ/Թուրքիայի և §Անադոլու կուլտուր¦ գործակալության հետ հանդիպումներն ու քննարկումները: Ներկայացվեց 2012թ. հունիսից ԻԿՕՄՕՍ/Հայաստան – ԻԿՕՄՕՍ/Վրաստան – §Արխիտեկտուրա ի պրեստիժ¦ /Ուկրաինա/ համագործակցությունը` ԵՄ Արևելյան գործընկերության ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրով ընթացող §Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման¦ նախագիծը և այդ շրջանակում Հայաստանում իրականացված կրթական գործողությունները:
ԻԿՕՄՕՍ/Հայաստանի ընդհանուր ժողովը լսեց նաև կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը` 2010-2012թթ. կազմակերպության գործունեության վերաբերյալ և դրական գնահատեց կազմակերպության 2010-2012թթ. գործունեությունը:
Իրենց ելույթներում կազմակերպության անդամներն ընդգծեցին պատմական միջավայրին սպառնացող նոր մարտահրավերները` թե քաղաքային և թե գյուղական վայրերում, ինչպես նաև կոչ արեցին մշակութային ժառանգությունը չառանձնացնել բնության ժառանգությունից և բնապահպանական խնդիրների համատեքստից /Ն. Չիլինգարյան, Գ. Սուխուդյան, Ա. Գրիգորյան, Է. Հարությունյան, Բ. Գասպարյան /:
Ընդհանուր ժողովն ավարտվեց կազմակերպության նախագահի և վարչության նոր կազմի ընտրությամբ: 2013-2015թթ. համար ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ վերընտրվեց Գագիկ Գյուրջյանը: Շնորհակալություն հայտնելով առաջիկա 3 տարիներին իրեն վստահված մանդատի համար` Գ. Գյուրջյանը տեղեկացրեց, որ 2013թ. համար միջազգային ԻԿՕՄՕՍ-ն ընտրել է «Կրթության ժառանգությունը» թեման` կոչ անելով տարվա ընթացքում նպաստել այդ ժառանգության օրինակների /դպրոցներ, գրադարաններ, ուսումնական հաստատությունների շենքեր և այլն/ պահպանությանն ու ճանաչելիության բարձրացմանը:
ԻԿՕՄՕՍ/Հայաստանը ստեղծվել է 2012թ. հունվարի 8-ին և գործում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե: կազմակերպությանը ներկայումս անդամակցում են 64 անդամներ, որից 6-ը երիտասարդ պրոֆեսիոնալներ են:
ԻԿՕՄՕՍ/Հայաստան