Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովն էպոսագետի տուն գնալու համար հերթ է կանգնել

Հունվար 22,2013 16:39

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ  ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը ֆավորիտ է, եւ որ մնացած թեկնածուները նախագահական ընտրություններում պայքարելու են երկրորդ տեղի համար:

Պարզվում է՝ Շարմազանովի հայտարարությունը դուր չէր եկել էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանին, որն էլ galatv-ին ասել է, երբ ինքը հաղթի ընտրություններում, ապա խոստանում է, որ առաջիններից մեկը, ով Սասնա ծռեր էպոսը բռնած գնալու է իրենց տուն, դա հենց Էդուարդ Շարմազանովն է լինելու:

Գնալո՞ւ է արդյոք Շարմազանովը էպոսագետի  տուն, թե՞ ոչ՝ Aravot.am-ը պարզեց նրանից. «Ես արդեն հերթ եմ կանգնել, որ հենց էպոսագետը հաղթի, վազելով գնամ: Պարզապես հերթն այնքան մեծ է, կարող է ինձ չհասնի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031