Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարգսյանի պատկերացումները Հայաստանի մասին ոչ ադեկվատ են, նա չի տիրապետում իրականությանը». վերլուծաբանները` նախագահի հարցազրույցի մասին

Հունվար 22,2013 16:29

Հունվարի 19-ին «Ազատություն» ռադիոկայանին Սերժ Սարգսյանի հարցազրույցը քաղաքական վերլուծաբաններից ոմանք որակում են որպես «ոչինչ չասող եւ Հայաստանի մասին իրական պատկերացումներ չունեցող նախագահի հարցազրույց»:

«Ես մի փոքր տարակուսած եմ, որ ըստ էության շատ խուսափողական պատասխաններ էին տրվում»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Նա նշում է, որ եթե իշխանության առջեւ դրված չի խնդիր մրցակիցներ աճեցնելու, ինչպես որ նշել է Սարգսյանը, ապա խնդիր չկա նաեւ մրցակիցներ ոչնչացնելու:

«Բայց պետք է մրցակցության հավասար պայմաններ թողնեն: Ոչ մեկ չի ակնկալում, որ իշխանությունը մրցակիցներ աճեցնի եւ ոչ մեկ ջերմոցային պայմաններում աճեցման կարիքը չունի, բայց դրան հակառակ պետք չէ մրցակիցներ ոչնչացնել»,-ասում է Սաֆարյանը:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նույնպես կարծում է, որ ՀՀ իշխանությունը պարտավոր էր ստեղծել այնպիսի պայմաններ, որ մրցակիցներ լինեին, «ինչը եւ պահանջում էր Արեւմուտքը»:

«Իհարկե իշխանությունը պարտավոր չէ մրցակիցներ աճեցնել, բայց նա պարտավոր էր պայմաններ ստեղծել ու մրցակիցներ կլինեին: Հասարակությանը չես կարող խաբել, քանի որ այն շատ լավ հասկանում է, որ իրականում չկա մրցակցություն: Նույնը հասկանում է եւ Արեւմուտքը, եւ միջազգային կառույցները դեղին քարտ ցույց տվեցին ՀՀ իշխանություններին, որ չկան մրցակցային ընտրություններ»,-«Մեդիալաբին» ասում է Բադալյանը:

Նա մատնանշում է, որ նախագահ Սարգսյանի պատկերացումները Հայաստանի մասին ոչ ադեկվատ են եւ նա չի տիրապետում իրականությանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    սս-ի գավառային, քարանձավային հնարքները չունեն սահմաններ: Հիմա էլ կույր
    երգահան է ծննդաբերել, որպես ժողովրդի խղճի վրա ազդելու ազդակ:
    Երբեք չեմ մտածել որ, իմ ազգը այսքան հոգեպես կայլափոխվի, որ կգնա նմանի
    ետևից: Աստված իմ աստված օգնիր իմ ժողովրդին չարից ու մոլորությունից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031