Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջն ու պաշտոնական կայքն արդեն պատրաստ է

Հունվար 22,2013 16:19

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց նախագահի թեկնածուի պաշտոնական կայքը՝ www.raffi4president.am եւ ֆեյսբուքյան էջը, որտեղ կա պարոն Հովհաննիսյանի կենսագրությունը, նրա մասին տեղեկատվություն եւ հետադարձ կապի հնարավորություն:

Արդեն ֆեյսբուքյան էջը ունի շուրջ 6000 լայք եւ 300 հազար այցելու: Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ կայքը եւ ֆեյսբուքյան էջը պաշտպանված է հաքերային հարձակումներից. «Վստահ եմ, որ այս նախընտրական քարոզչության ընթացքում կայքը անխափան կգործի»:

Լրագրողների հետ զրույցում Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այս ընտրություններին ընտրողների հետ կապը մեծացել է. «Երեւի տեխնոլոգիաներն են, հետադարձ կապը մեծացել է: Մեր նպատակն է լինելու մարդկանց հասցնել, որ ամեն ինչ չի կանխորոշված: Մենք պիտի ամեն ինչ անենք մարդկանց տներից հանելու համար»:

Թե որքան գումար են ծախսել կայքի համար՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ մասնագետները կփաստեն, որ այն շատ համեստ է, ոչ մի բարդություն իրենից չի ներկայացնում եւ այն ստեղծել են թիմակիցներն՝ իրենց ուժերով: Ուստի առանձնապես մեծ գումար չեն ծախսել:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հասարակության մեջ կարծիք կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բուկլետում սեւ PR կա՝ Սերժ Սարգսյանի դեմ, նրա ցուցամատով լուսանկարը հակադրված է Րաֆֆի Հովհաննիսյանի բարի դեմքով, ժպտացող կերպարին, եւ դա հակաքարոզչություն է, ինչն օրենքով արգելվում է: Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Բացարձակապես չեմ տեսնում այդտեղ որեւէ հակաքարոզչություն: Կան հստակ դրույթներ, որ նկարագրվում է ըստ իրավիճակի: Յուրաքանչյուր կետի դիմաց կա մեր առաջարկը: Դա հստակ այլընտրանքի առաջարկն է»:

Ընդհանուր քարոզարշավի ժամանակ Հովսեփ Խուրշուդյանը վստահեցրեց, որ չեն գերազանցելու 100 մլն-անոց շեմը: Թե կոնկրետ որքա՞ն են ծախսելու՝ կապված է մուտք արվող միջոցներից, քանի որ մինչ օրս գումարներ են հավաքվում:

Հարցին՝ կա՞ն գործարարներ, որոնք պատրաստ են գումարներ փոխանցել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի համար՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Հիմնականում քաղաքացիներից են հավաքվել, գուցե նրանց մեջ կան  ՓՄՁ ոլորտում գործողներ»:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրել էր, որ եթե ինքը դառնա նախագահ, 5 տարի հետո չի առաջադրվելու, տեղը զիջելու է երիտասարդներին: Սա հաստատեց նաեւ պարոն Խուրշուդյանը՝ վստահեցնելով, որ հիմնական պայքարը լինելու է երկու թեկնածուների միջեւ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

(Տեսանյութը՝ շուտով)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031