Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Պետրոս Մակեյանը այլեւս բարոյական իրավունք չունի զբաղեցնել ԺՀԿ-ի նախագահի պաշտոնը

Հունվար 22,2013 16:02

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Պետրոս Մակեյանի համար օրը բացվում է ԺՀԿ կուսակցության 14 տարվա ղեկավարի իր պաշտոնը կորցնելու մտքից սարսափած։ Հենց այդ պատճառով է նա հայտնվում տարբեր լրատվամիջոցներում՝ իրականությունը խեղաթյուրող անհիմն «քննադատություններով», «մեկնաբանություններով» ու «հայտարարություններով»։ Պետրոս Մակեյանը խուսափել եւ խորամանկորեն վիժեցրել է ԺՀԿ նախօրոք պայմանավորված քաղխորհրդի դեկտեմբերի 31-ի հավաքը եւ հունվարի 19-ի նիստը, որտեղ պետք է բացատրություններ տար իր գործողությունների համար։ Դրանց փոխարեն իր նախաձեռնությամբ հրավիրել է քաղխորհրդի արտահերթ նիստ քաղխորհրդի անդամների մի մասի համար անհարմար կիրակի օրը՝ հունվարի 13-ին։ Այստեղ նա ինչ-որ բամբասանքներ որպես ինֆորմացիա հրապարակելով՝ թյուրիմացության մեջ է գցել ներկաներին, իսկ  իր գործողությունների հետ կապված որեւէ հարց այդպես էլ  քննարկման չի դրել ու որեւէ բացատրություն չի տվել։

Այս պայմաններում մենք ստիպված ենք անել հետեւյալ հայտարարությունը.  Պետրոս Մակեյանը (որի գործունեության հետեւանքով է նաեւ, որ Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը հայտնվել է փողոցում) այլեւս բարոյական իրավունք չունի զբաղեցնել ԺՀԿ-ի նախագահի պաշտոնը եւ տարբեր կազմակերպություններում հանդես գալ կուսակցության անունից։

ԺՀԿ հիմնադիր անդամներ,

Կուսակցության փոխնախագահ   ՂՈՒԿԱՍ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Կուսակցության քաղխորհրդի անդամ   ՊԵՏՐՈՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտեմ says:

    Եթե կուսակցությունը չի կարողանում քաղաքական խորհուրդի նիստ հրավիրել, մասնակցում եմ կուսակցականները այդ վիժեցմանը, ուրեմն սատարում են : Ստացվում է որ այս հայտարարությունը իրականում փոքրամասնության տեսակետ է, որ նույնիսկ չի կարողանում կուսակցության քաղաքական խորհրդի նիստ հրավիրել….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031