Այսօր 65 տարեկան հասակում մահացել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Ռաֆիկ Փոթինյանը: Նա մարզպետարանի անչափ գրագետ կադրերից էր. ուներ երկու բարձրագույն կրթություն. ավարտել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ինչպես նաև՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողտնտեսության պլանավորման ֆակուլտետը: Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լենինականի քաղաքային կոմիտում, իսկ վերջին 17 տարին աշխատում էր Շիրակի մարզպետարանում: Մարզպետարանցիների ասելով, պարոն Փոթինյանի երիկամը վերջերս վիրահատել են , ու նա մահացել է հետվիրահատական պրոցեսում:
Նշենք, որ մարզպետարանի այս պաշտոնյան աչքի էր ընկնում իր օբյեկտիվությամբ, մամուլի ասուլիսների կամ հարցազրույցների ժամանակ, ի տարբերություն շատ պաշտոնյաների, երբեք չէր թաքցնում իր իսկ ղեկավարած ոլորտում առկա թերությունները, հարկ եղած դեպքում զբաղվում էր ինքնաքննադատությամբ, որն էլ յուրահատուկ հարգանքի էր արժանանում լրագրողների կողմից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ