Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի հ/կ-ներից մեկը դիմել է առողջապահության նախարարին

Հունվար 22,2013 15:49

Կապանում գործող «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանն այսօր նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին` ըստ մարզերի 2007թ-ից մինչև 2012թ ներառյալ հանրապետությունում օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդություններով ախտորոշված քաղաքացիների քանակային վիճակագրական տվյալների տրամադրման խնդրանքով:

Վերջինիս ավելի շատ մտահոգում է Սյունիքի մարզի պատկերը մյուս մարզերի համեմատ, իսկ մարզում առկա իրավիճակն իրոք անհանգստանալու լուրջ տեղիք է տալիս: Հ/կ նախագահի կողմից նախարարին ուղղված նամակում նշված է, որ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոսֆերային կենտրոնի կողմից 2007թ-ին Սյունիքի մարզում իրականացվել է հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ մարզի մի շարք համայնքներում` հողում, ջրում, բանջարաբոստանային կուլտուրաներում ծանր մետաղների և տոքսիկ նյութերի առկայությունը տասնապատիկ անգամ գերազանցում են նորմային: «ԶԼՄ-ներում և քաղաքացիների շրջանում հաճախակիացել են Սունիքի մարզի բնակչության առողջական խնդիրների մասին ահազանգող քննարկումները, որոնց դեռևս չեն անդրադարձել պատկան մարմինները: Հաշվի առնելով վերջին տարիներին Սյունիքի մարզում հանքարդյունաբերության ծավալների աննախադեպ աճը` մենք ցանկանում ենք համեմատել Սյունիքի մարզի և այլ մարզերի բնակչության շրջանում օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդությունների քանակային վիճակագրական տվյալները», – ասված է Դերենիկ Դումանյանին ուղղված նամակում: Սյունիքի մարզում հանքարդյունաբերական ձեռնարկությունների հարեւանությամբ ապրող բնակչության առողջության վերաբերյալ մինչեւ այսօր լուրջ ուսումնասիրություններ ու հետազոտություններ չեն իրականացվել: Այս մասին բազմիցս են հնչեցրել մարզկենտրոնում կազմակերպված տարբեր քննարկումների եւ միջոցառումների ժամանակ:

«Պետությունը պետք է վերահսկելի դարձնի հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը, հանքարդյունաբերական ընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն բնակչության առողջությանը պատճառած վնասների համար: Հարց է առաջանում, եթե տոքսիկ նյութերը գերազանցում են նորմային, ո ՞վ պետք է պատասխան տա դրա համար: Մեր բնակչությունն է տուժում, ծանր մետաղների ազդեցությունն անմիջապես զգացնել չի տալիս, բայց դրանց հետեւանքները տեսանելի կլինեն տարիներ հետո: Բնականաբար այն փոխանցվում է ժառանգաբար, բնակչության գենոֆոնդն է ապականվում…», -«Առավոտին» փոխանցեց Արմեն Փարսադանյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031