Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ պատվերն է կատարում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը (Տեսանյութ)

Հունվար 22,2013 15:40

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը «Փաստարկ» ակումբում հայտնեց, որ այսօր ԵԱՀԿ դիտորդներից մեկն իրեն հարց է տվել այն մասին, թե ո՞րն է իր առաքելությունը, ինչին պարոն Հարությունյանը պատասխանել է. «Ես ասացի, որ ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ուզում եմ ասել իմ խոսքը, դրա համար էլ ինքնառաջադրվեցի»:

Հարությունյանին վրդովեցնում է այն, որ իրեն պարբերաբար համարում են «ինչ- որ մեկի մարդը»: Նրա խոսքով՝ սկզբում բոլորին թվում էր, թե իր առաջադրվելով ինչ- որ մեկի պատվերն է կատարում, ասում էին՝ Ռոբերտ Քոչարյանի «մարդն է» , հետո խոսակցություններ եղան որ Հովիկ Աբրահամյանինն է, իսկ այժմ. «Հիմա ասեք ո՞ւմ պատվերն եմ կատարում, Ալ-Քաիդաի, թե՞ ում: Ես ցեխ չեմ շպրտում ոչ մեկի վրա, պարզապես ասում եմ այն, ինչ կա: Եթե այս ընտրություններին ընտրողների 46 տոկոսի թեկնածուն չկա, ուրեմն այն չի կարող լեգիտիմ լինել»:

Արամ Հարությունյանը շեշտեց, որ առաջադրվել է, որպեսզի ասի այն՝ ինչ բոլորը չեն ասում. «Ես հետ չեմ նահանջում, ես առաջ եմ գնում, հենց այս ձեւով, եւ ես առաջադրվել եմ ցույց տալու համար, որ ոչ մեկը չի կարող ինձ ստիպել չառաջադրվել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031