Քարոզչական տեսանյութը տեղեկացնում է, թե ինչպիսին է մեր Հայրենիքը՝ անաշխատ, անգործ եւ աղքատ:
Անմիջապես հետո հռչակվում է՝ վերադարձի ժամը եկել է: Ակնարկվում է, որ ինքն էլ է վերադարձել Հայաստան: Կենսագրությունը հարուստ չէ, մասնավորապես թաքցված է թեկնածուի ամուսնացած լինելու փաստը:
Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, հայտնի չէ՝ կին եւ երեխաներ ունի՞ թեկնածուն, թե ոչ: Մոռացության է մատնված «պատմական» հացադուլը, որի ժամանակ նրա հետ էր նաեւ կինը:
Կայքի «Տեսանյութեր» բաժնում ներկայացված է պարոն Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգության» գործունեությունը ԱԺ-ում եւ ընդհանրապես:
Տեսանյութերից մեկը՝ ամենահաճելին, պարզապես կենդանական աշխարհի մասին է, Րաֆֆի Հովհաննիսյանի կամ «Ժառանգության» կապն այդ աշխարհի հետ, առայժմ ուսումնասիրված չէ:
Հատկապես որ ներկայացված կենդանիների մեծ մասին, մասնավորապես, կոալա արջին, այս կողմերում չեն նկատել: Կայքը ամենաանճաշակը չէ: 332 հոգի արդեն հավանել է այն: Ներկայացված է հայերեն եւ անգլերեն:
Ստորագրությունը, որը թողել է թեկնածուն կայքում, մեկ բառ է՝ Րաֆֆի:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ