Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախընտրական պասիվությունը ժամանակավոր երեւույթ է». հոգեբան

Հունվար 22,2013 15:17

«Քարոզարշավի մեկնարկի օրվանից ընտրազանգվածի պասիվության մասին այլեւս կարելի է չխոսել»,- այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հասարակության բարոյահոգեբանական վիճակի մասին խոսելիս, ասաց հոգեբան Աննա Բադալյանը:

Հոգեբանի կարծիքով` Նոր տարվա ակտիվությունից հետո, որպես կանոն, հասարակության մոտ ձեւավորվել է հանրային ապատիկ վիճակ, որը շուտով կանցնի:

«Այսօր շատ են խոսում հասարակական պասիվությունից, բայց հասարակությանը պետք չէ մեղադրել: Պետք է հիշել էթնիկ տարրի մասին: Մեր ազգային ամենակարեւոր հատկանիշներից են տրամաբանությունը, վերլուծական կարողություններն ու ազգային կայուն հատկանիշները»,- նկատեց հոգեբանը` ընդգծելով, որ հայ հասարակությունը ամենաքաղաքականացվածներից մեկն է աշխարհում:

Մասնագետի համոզմամբ` հասարակության ակտիվությունը կհասնի իր գագաթնակետին հենց ընտրությունների օրը:

«Ընտրազանգվածն, որպես կանոն, ավելի է ակտիվանում վերջին օրերին: Սա տեղի է ունենում ենթագիտակցորեն: Շատերը, տեսնելով, որ իրենց հարեւանները, ընկերները, բարեկամները մասնակցում են ընտրություններին, իրենք նույնպես ցանկանում են այդ գործընթացին մասնակից դառնալ»,- ասաց Ա. Բադալյանը` հավելելով, որ բողոքող հասարակությունը չպետք է պասիվ լինի ընտրություններին:

Aravot.am-ի այն հարցին, թե դեռ քարոզարշավից առաջ որոշ ՀՀԿ-ականների կողմից առաջ քաշած այն վարկածը, որ գործող նախագահը արժանի մրցակից չի ունենա կայանալիք ընտրություններին, արդյոք իր մեջ հոգեբանական ազդեցություն է պարունակում, հոգեբանը պատասխանեց.

«Բնական է, որ գործող նախագահից ընտրազանգվածի վրա որոշակի ազդեցություն կա: Սակայն կարեւոր է վերջին պահը, վերջին ակնթարթը, երբ ընտրողը իր համաձայնության նշանն է դնում այս կամ այն թեկնածուի անվան մոտ: Բացի դրանից, հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ գործող նախագահին արժանի մրցակիցներ կարող են լինել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը»:

Հոգեբան Աննա Բադալյանի կարծիքով` ընտրություններում կհաղթի այն թեկնածուն, ով ավելի լավ կտիրապետի հռետորական ձիրքին:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031