«Քաշաթաղ» հ/կ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Սիմոնյանը այսօր 1-ին եւ 2-րդ նախագահների մասին հետաքրքիր մանրամասներ հիշեց:
«Լեւոնը, որ եկավ իշխանության, սանդալներով էր եկել, նույնը Վազգենն էր, նույնը Քոչարյանն էր: Քոչարյանը ապրում էր պադվալում, զապոռոժեցը բրդում էր, որ խոդ ընկներ: Էդ փողերը որտեղից իրանց: Քոչարյանը 20 միլիարդ դոլար կարողության տեր է: Մենակ Հայաստանի վրա եկել է 10 միլիարդ մարդասիրական օգնություն, ուր են այդ գումարները»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Սիմոնյանը:
Ըստ նրա, Հայաստանն ունեցել է ռազմավարական նշանակության օբյեկտներ. «Օդանավակայաններ, ջուրը, կապը, տրանսպորտը… ո՞ւր են դրանք, ո՞ւմ ձեռքում են դրանք: Ժողովրդի հանրաքվեի միջոցով համաձայնեցվեր: Հանրաքվեի համաձայնություն եղե՞լ է »:
Առաջին երեք նախագահներին պարոն Սիմոնյանն այլ պետությունների գործակալներ անվանեց:
Կարդացեք նաև
Aravot.am-ը պարոն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե որտեղի՞ց նրան նախագահների կարողությունների մասին տեղեկատվությունը եւ արդյոք բոլորին գաղտնի գործակալ համարող նախագահի նախկին թեկնածուն հենց ինքը գաղտնի գործակալ չէ:
Մանրամասներն առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ