Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը շիրակցի պատգամավորների հետ թշնամանք չունի՞

Հունվար 22,2013 14:42

Գյումրու քաղաքապետի վստահեցմամբ, պատգամավորները ուզեն, թե չուզեն իր հետ համագործակցելու են

Այն օրից սկսած, երբ պարզ դարձավ, որ Գյումրու հաջորդ քաղաքապետը  ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է, այս փաստը բավականաչափ ծանր տարան տեղի պատգամավորները, անգամ ԲՀԿ-ականները` բացարձակապես չսատարելով նրան:

Aravot.am-ը պարոն Բալասանյանից  հետաքրքրվեց, թե  շտկվե՞լ են արդյոք հարաբերությունները, կա՞   համագործակցություն  Շիրակից ընտրված պատգամավորների  հետ: «Ես ԱԺ պատգամավորներին մի անգամ հրավիրեցի, երկրորդ անգամ եմ պատրաստվում հրավիրելու, որովհետև ես օրենսդրական փոփոխությունների հետ կապված  ահագին  առաջարկություններ ունեմ: Դրանցից մեկը կապված է Գյումրի քաղաքի վերականգնման մասին օրենքի նախագծի փոփոխության հետ, որը հիմա  ներկայացված է: Եվ հիմա, ճիշտն ասած, մի հատ համատիրությունների հետ կապված փոփոխություն ունեմ, ես իրենց հետ բնականաբար աշխատելու եմ: 11 պատգամավորների հետ` Շիրակի արմատներ ունեցող, նաև ընտրված Շիրակի մարզից, ես աշխատում եմ, որևէ մեկի հետ  թշնամական  վերաբերմունք չունեմ:

Ես ուրախ  կլինեմ, որ իրենք համագործակցեն, նաև կարողանանք Գյումրի քաղաքին օգուտ տալ: Էսօր ամեն մեկիդ տված օգուտը, մի օգուտը , չգիտեմ մի շաբաթօրյակին մասնակցելը ինձ համար կլինի ամենակարևորը, որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքը մաքրել էս աղբից: Այսինքն՝ հիմա օրենսդրական դաշտում  մի հատ փոփոխությունը կլինի ամենակարևորը, որ ես համատիրությունների հետ կարողանամ նորմալ աշխատել, որովհետև չեմ կարողանում  համատիրությունների հետ լավ աշխատել` օրենքի հետ կապված »,- պատասխանեց քաղաքապետը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. arman says:

    Այս թղթակցի լուրերը , ոնց որ սերիալ լինեն, մեկի պոչը որ բռնեց, գնա-գալիս եմ հա կգրի նույն ոգով

  2. Nune Arevshatyan says:

    Անչափ շնորհակալ եմ, որ այդքան մեծ ուշադրությամբ հետևում եք իմ հրապարկումներին, շարունակեք հետևել նույն ոգով:

  3. HAYKAZ says:

    Nune Arevshatyan իհարկե բան ու գործ չունենք քնում զարդնում ենք մենակ Ձեր հրապարակումների մասին ենք մտածում :)))

  4. Nune Arevshatyan says:

    Չեք պատկերացնի ինչքան հաճելի է տեսնել, որ ձեր բան ու գործը դարձել է քնից արթնանալն ու իմ նյութերի տակ կարծիքներ գրելը: Անչափ զգացված եմ, որ իմ հրապարկումները, նույնիսկ արտահայտածս կարծիքը անարձագանք չեք թողնում: Ընթերցողը ճիշտ ձեր պես պիտի լինի, Կեցցեք…

  5. Arsen says:

    հարգելի հեղինակ մի դեր էլ Հայկազին տուր,շատ է նախանձում ուրիշներին…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031