Մի քանի ակտիվիստ դիմել են Կոնստանտին Էռնստին, որպեսզի նա ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին հրավիրի «Արի ամուսնանանք» հեռուստահաղորդմանը: Որպես ամուսնության թեկնածու, առաջարկում են սենատոր Վալենտինա Մատվիենկոյին:
«Ազգային կոմիտե+60» հասարակական կազմակերպությունը լուրջ անհանգստացած է Դեպարդիեի անձնականով:
«Այնպես է ստացվել, որ ֆրանսիացի դերասանը չունի սիրած էակ, իսկ Ռուսաստանում միայնակ լինելը ամենակարճ ճանապարհն է հարբեցող դառնալու համար: Մեծ արվեստագետին անհրաժեշտ է մուսա, ով նրան կներշնչի նոր գլուխգործոցներ ստեղծելու համար: Այդ մեկը, մեր կարծիքով, Մատվիենկոն է»,- հայտարարել են Հ/Կ-ի ակտիվիստները: Նրանք առաջարկում են նաեւ, որ նորաստեղծ աստղային զույգը որդեգրի երկու երեխայի: Հայտնում է` Dni.ru ռուսական պորտալը: