էլեկտրոնային շփումը քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների հետ կառավարությունն ավելի է ընդլայնում. այսուհետ լիցենզավորվող սուբյեկտները կարող են էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնել:
Այսուհետ Վերահսկիչ պալատի ստուգումների վերաբերյալ եզրակացություններն ու հետագա զարգացումները, օրինակ՝ ստուգված պետական մարմինները որքան գումարներ են վերականգնել պետական բյուջե, կամ ինչ քայլեր են ձեռնարկվում եւ այլն, հնարավոր է ծանոթանալ այս հասցեով: Այս մասին, այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Էլեկտրոնային համակարգով կառավարության հետ, այսպես ասած՝ շփումը, ավելի մատչելի դարձնելու համար, լիցենզավորվող տնտեսվարող սուբյեկտները, որոնք նախկինում միայն հարկայինին էին նման մեթոդով ներկայացնում, այսուհետ կարող են իրենց հաշվետվություններն էլեկտրոնային տարբերակով ներկայացնել այն գերատեսչություններին, որոնք լիցենզիա են տրամադրում: Էլեկտրոնային հաշվետվություններ կարելի է ներկայացնել առողջապահության, գյուղատնտեսության, կապի եւ տրանսպորտի, քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, կրթության եւ գիտության, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություններին:
Դավիթ Սարգսյանի ներկայացմամբ, փետրվարի 10-ից քաղաքացիներն արդեն կարող են փոստով՝ պատվիրված նամակով, հյուպատոսություններից ստանալ հետեւյալ փաստաթղթերը՝ տեղեկանք ընտանեկան կարգավիճակի մասին, դատվածության եւ հետախուզման առկայության մասին, ՀՀ վերադարձի վկայական՝ ովքեր կորցրել են անձնագիրը, ճամփորդական փաստաթուղթ, կամ եթե այն ժամկետանց է, նաեւ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին որոշ տեղեկատվություն:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ