Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի նախկին թեկնածու. « ԵՄ գրասենյակի հաստավզերն ինձ թույլ չտվեցին հանդիպեմ դեսպանի հետ»

Հունվար 22,2013 14:14

«Տիգրան Մուկուչյանը վերացնում է նախագահի ինստիտուտը»,- այսօր «Ելակետ» ակումբում ԿԸՀ նախագահից էլի բողոքեց նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Սիմոնյանը:

«Պահանջում եմ՝  Սահմանադրությամբ ամրագրված բոլոր նորմերի կիրառումը, որեւէ  նորմի վերացումը քրեական պատասխանատվություն է ենթադրում: Սահմանադրության 1-ին հոդվածից մինչեւ 6-րդ հոդվածները իմ նկատմամբ  խախտված են: Գումարային հարցեր, մասնագիտության հարց չկա  Սահմանադրության այդ հոդվածներում: Ի՞նչ 8 միլիոն դրամ գրավ են պահանջում, թեկնածուներից գումար են շորթում»:

Նա ասաց, որ իր նկատմամբ արձանագրած բոլոր խախտումների վերաբերյալ իր բողոք-դիմումները գլխավոր դատախազությունում, հատուկ քննչական եւ Ազգային անվտանգության  ծառայություններում են:

Նա դիմել է նաեւ Երեւանում միջազգային կառույցներին՝ ԵԱՀԿ գրասենյակ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը եւ ԵԽ:

«Երեկ գնացել էի ԵՄ դեսպանին հանդիպելու, բայց այնտեղի հաստավզերը թույլ չտվեցին հանդիպում ունենալ: Եվրոպական կոնվենցիաների 8 հոդված է խախտված իմ նկատմամբ, եթե ներպետական կառույցները դա նորմալ են համարում, ապա գործակալներ են: Այս ընտրությունները օրինական չեն կարող համարվել, ԵԽ դեսպանին էլ ասացի, նա համաձայնեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031