Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿաբրիոն որոշել է անժամկետ հեռանալ կինոմատոգրաֆիայից: Դերասանը անկեղծացել է, որ վերջին երկու տարին այնքան ծանրաբեռնված է աշխատել, որ լիովին ուժասպառ է եղել:
«Ինձ ուժասպառ եղած եմ զգում եւ պետք է մեծ ընդմիջում անեմ: Երկու տարվա ընթացքում հասցրել եմ երեք ֆիլմում նկարահանվել»,- ասել է ԴիԿաբրիոն: Նա նշել է նաեւ, որ պատրաստվում է հանգիստը ճանապարհորդության ձեւով անցկացնել:
Հոլիվուդյան դերասանի վերջին ֆիլմը Կվենտին Տարանտինոյի` «Ազատազրկված Ջանգոն» է: 2013թ.-ին պետք է դուրս գան նաեւ իր մասնակցությամբ եւս երկու ֆիլմ` «Մեծն Գետսբի» եւ «Ուոլ-սթրիթի գայլը»:
Աղբյուրը` Dni.ru