Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ դիտորդները 200 եվրոյից ավելի արժողությամբ նվերներ ընդունելու իրավունք չունեն

Հունվար 22,2013 14:08
evro

Նրանց կարծիքով՝ նախընտրական Հայաստանում  ամերիկյան ազդեցությունը մեծ է:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացման խոսքում ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ժան Կլոդ Մինյոնը անդրադարձավ ՀՀ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին և հույս հայտնեց, որ հայաստանյան սպասվող նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու:

Նիդերլանդների պատվիրակ Թինի Քոքսը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին, որոնք Հայաստանում և Մոնակոյում նախընտրական վիճակի դիտորդական առաքելություններ են իրականացրել: Այնուհետև խոսելով առաջիկայում ՀՀ նախագահական  ընտրություններին դիտորդական առաքելության աշխատանքներին, նա նշեց, որ ԵԽԽՎ դիտորդներին ուղղված նվերների արժեքը չպետք է գերազանցի 200 եվրոն՝ ըստ նոր կարգի: Դառնալով իր գործընկերներին՝ նա նշեց, թե եթե նվերներ չստանան էլ, պետք  չէ տխրել, քանի որ իրենց կառավարությունները վճարում են դիտորդական առաքելությունների համար:

Ֆրանսիայի պատվիրակ Իվ Պոզզո Դի Բորգոն էլ խոսեց դիտորդական տարբեր առաքելությունների ներկայացուցիչների միջև ոչ նորմալ հարաբերությունների մասին: Մասնավորապես նա նկատեց, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի և ԵԽԽՎ-ի դիտորդների միջև համագործակցությունն ընդհանրապես բացակայում է: Նա նաև հավելեց, որ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելություններում նկատվում է ամերիկյան ազդեցությունը, ինչին բավականին մեծ տեղ են տալիս Հայաստանում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031