Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու համար

Հունվար 22,2013 14:02

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն ավարտել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը կալանքի տակ է արդեն մի քանի ամիս և մեղադրվում է տարբեր քաղաքացիներից 100-ական դոլար կաշառք պահանջել-ստանալու համար։

Հակոբ Հաջի-Հակոբյանը 2008թ. մարտից մինչև 2011 թվականի հուլիսն աշխատել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, իսկ 2011թ. հուլիսից մինչև 2012թ. սեպտեմբերի 9-ը հանդիսացել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ: Ըստ մեղադրական եզրակացության, նա շահադիտական դրդումներից ելնելով, Թուրքիայից Հայաստան վերադարձող և անձը հաստատող փաստաթղթեր չունեցող կամ փաստաթղթերի հետ խնդիրներ ունեցող Հայաստանի քաղաքացիներին 1-2 օրվա ընթացքում վերադարձի վկայական տրամադրելու համար` Վրաստանում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական Անժելա Օվանեսյանի և Բաթում քաղաքում բնակվող ՀՀ քաղաքացի Նանե Ղավալբաբունցի միջնորդությամբ և օժանդակությամբ, վերադարձի վկայական հայցող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, որպես կաշառք պահանջել ու ստացել է 100-ական ԱՄՆ դոլարի չափով հավելյալ գումարներ:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Հակոբ Հաջի-Հակոբյանը հիշյալ արարքը կատարել է «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը տալու կարգ»–ի պահանջների խախտմամբ` առանց ՀՀ ԱԳՆ հարցում ուղարկելու և պատասխան ստանալու: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործն արդեն դատարանում է։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031