Երեկ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարել էր, որ շտաբներում արդեն փող են բաժանում. «Անուններ չեմ տա, որովհետեւ այդ մարդը պրոբլեմներ կունենա: Ես այդ ինֆորմացիան լսել եմ, ասել է հանրապետականի կարկառուն դեմքերից»:
Ի պատասխան Արամ Հարությունյանի հայտարարությանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը Aravot.am-ին փոխանցեց. «Նախ նշեմ, որ նման հայտարարությունը անհեթեթություն է և նման հայտարարություն անող թեկնածուին խորհուրդ կտամ, որպեսզի նմանատիպ սև փիառով իր ընտրարշավը չկառուցի: Եթե իսկապես կան նման դիտորդներ, ապա փաստեր ունենալու դեպքում տեղեկացնել, կլինենք հետևողական, հակառակ պարագայում սա դիտարկում եմ սև փիառի չհաջողված քայլ»,-ասաց Հովհաննես Սահակյանը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ