Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյանը տեր Հուսիկին ասել էր, որ ՀՀՇ-ն պարտվելու է

Հունվար 22,2013 13:17

Երեկ մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ներկա էր նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա, ի դեպ, նստած էր առաջին շարքում՝ իշխող կուսակցության տեղական ներկայացուցիչների համար նախատեսված աթոռներին: Aravot.am-ին Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ իր ներկայությունը պայմանավորված է տվյալ համայնքի բնակիչ լինելով: Հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ է պատրաստվում տալ իր քվեն: «Որպես պրոֆեսիոնալ մարդ՝ ես միշտ բարձր եմ գնահատում պրոֆեսիոնալներին: Մարդկանց, որոնք գործից հասկանում են ու գործը կարղանում են բերել իր նպատակին: Այդ առումով գործող նախագահն իրեն հավասարը չունի՝ պետական կառավարման հարցերում»,- ասաց նա:

Նկատեցինք՝ արդյոք իր նախասիրությունները պայմանավորված չե՞ն իշխանական ներկայացուցչի հնարավորություններով, մանավանդ, որ բոլոր սոցիոլոգիական հարցումներից հետո իրեն մեղադրել են իշխանության պատվերը կատարելու մեջ: Ադիբեկյանը չհամաձայնեց ու պարզաբանեց. «Առաջին իմ պատվիրատուն եղել են կոմունիստները, ես ասել եմ՝ պարտվելու եք, ու պարտվել են, երկրորդը եղել է ՀՅԴ-ն, ասել եմ՝ պարտվելու եք, ու պարտվել են: Երրորդը եղել է «Ազատություն» ռադիոկայանը, ու էն ժամանակ ես… 96 թվականին ասացի Հուսիկ Տեր-Լազարյանին, որ դուք պարտվում եք, չեք հաղթի, ու գիտեք՝ ինչ պատմություններով Լեւոնը մնաց իր աթոռի վրա: Իսկ հաջորդ ընտրություններն էլ… ես մեղավոր չեմ, որ իմ թեկնածուները, պատվիրատուները հաղթում են: Ո՞նց ասեմ, որ իրենք պարտվում են՝ այն դեպքում, երբ հաղթում են»:

Թե ինչպե՞ս է ստացվել, որ 1996-ից հետո սոցիոլոգին հանդիպել են միայն հաղթող թեկնածուներ՝ հարցին էլ ասաց. «Դե, որովհետեւ իրենք լուրջ խաղացողներ են, լուրջ են վերաբերվում: Իրենք գործից հասկանում են, որ չի կարելի առանց պատկերացում ունենալու՝ մտնել խաղի մեջ»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը` PanArmenian Photo-ի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031