Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյանը՝ Սերժ Սարգսյանի եւ մյուս թեկնածուների մասին (Տեսանյութ)

Հունվար 22,2013 12:36

Այսօր «Հայացք» ակումբում նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարեց, որ չի պատրաստվում ստեղծված ոչ իրավաչափ նախընտրական իրավիճակում քաղաքական եւ սոցիալական իր ծրագրերով խաբել հասարակությանը: Aravot.am-ը պարոն Մելիքյանից հետաքրքրվեց՝ իր տրամաբանությամբ մյուս թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը, ովքեր քարոզարշավ են իրականացնում, հանդիպումներ են ունենում եւ խոստումներ են տալիս, փաստորեն, խաբո՞ւմ են հանրությանը: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս է Արման Մելիքյանը վերաբերվում «Ազատություն» ռադիոկայանին տված ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցում՝ այդ թեկնածուների հասցեին ասված դրվատանքի խոսքերին:

«Այդ թեկնածուների մասնակցությունը ես համարում եմ, որ անիմաստ է, որովհետեւ նրանք խոստումներ են տալիս՝ չկարողանալով այդ խոստումների առաջին իսկ քայլն ապահովել՝ ընտրվել: Անիմաստ է նաեւ պարոն Սերժ Սարգսյանի համար, որովհետեւ այս իրավիճակում իշխանությունը ցանկացած արդյունք կարող է գրանցել. Մասնակցի՞ քարոզարշավին, թե՞ ոչ, եթե իրավիճակը չփոխվի, նա նորից կբազմի նախագահի աթոռին»,- ասաց Արման Մելիքյանը՝ հավելելով, որ այս առումով գործընթացը եւ քարոզարշավի առաջիկա օրերն ինքն այլ կերպ է տեսնում:

Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած դրվատանքի մասին էլ ասաց. «Ես կարծում եմ, դա, գուցէ, շատ անձնական է: Միաժամանակ, հասկանալի է, որ այդ երեքն էին, որ իրենց առաջադրմամբ, ըստ էության, պայմաններ ապահովեցին պարոն Սարգսյանի «վերընտրության» լեգիտիմացման համար: Սա է խնդիրը: Ես հասկանում եմ այդ գովեստները, բայց չեմ կիսում դրանք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031