Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ԼՂ հարցում փոխել է տեսակե՞տը

Հունվար 22,2013 12:25

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը կամ փոխել է ԼՂ հիմնախնդրի հարցում իր ավանդական տեսակետները, կամ էլ դրանք երկար ժամանակ ծածուկ է պահել եւ միայն հիմա է հրապարակում։ Շաբաթ օրը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություն է արել. «Մենք ինչո՞ւ պետք է շահագրգռված լինենք, որպեսզի խնդիրը հետաձգվի։ Ես բազմաթիվ անգամ հայտարարություններ եմ արել, որոնց համար նաեւ հաճախակի քննադատվել եմ, բայց այսօր էլ ես համարում եմ, որ օր առաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա։ Բայց ինչպես ասում են՝ մի ձեռքը ծափ չի տալիս։ Որպեսզի խնդիրը լուծվի, անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանի համաձայնությունը»։ (Նրա խոսքը մեջբերվում է առանց խմբագրման):

Նշենք, որ այն միտքը, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի զարգացման համար, երկար ժամանակ ասում էր ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյւսնը։ Ընդ որում, նա այդ միտքը ասում էր մշտապես։ Մինչդեռ, նույն Սերժ Սարգսյանն ու նրա թիմը հենց այդ մտքի համար էին անընդհատ հայտարարում, թե իբր Առաջին նախագահը ուզում է Ղարաբաղը ծախել։ Հիմա փաստորեն Սերժ Սարգսյանը որոշել է, որ ԼՂ խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա։ Ուրեմն ստացվում է ի՞նչ, կամ Սարգսյանի թիմը պետք է հայտարարի, որ իրենց շեֆն էլ է ցանկանում ծախել Ղարաբաղը, կամ էլ պետք է խոստովանի, որ այս ամբողջ ընթացքում իրենք ընդամենը զբաղված էին Առաջին նախագահի հասցեին զրպարտություն տարածելով եւ ներողություն խնդրեն, առավելեւս, որ Սարգսյանին այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար փաստորեն մի 15 տարի էր պետք։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031