Լրահոս
Օրվա լրահոսը

«Tata Steel»-ում այլեւս հանգստյան օր չկա

Հունվար 22,2013 12:17

Վեյկ-ան Զեեում ընթացող «Tata Steel» շախմատի 75-րդ փառատոնի մասնակիցները երկրորդ եւ վերջին հանգստյան օրվանից հետո այսօր վերսկսում են պայքարը:
Ուժեղագույնների խմբում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն իներորդ տուրում սեւերով խաղալու է հոլանդացի գրոսմայստեր Էրվին Լ՝Ամիի հետ, Սերգեյ Մովսիսյանի («B» խումբ) մրցակիցն այսօր Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Տուրովն է, իսկ «C» խմբում բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հանդիպելու է տանտերերից կանանց գրոսմայստեր Լիզա Շուտի հետ: Հիշեցնենք, որ ութ տուրից հետո Արոնյանը 5,0 միավորով ընթանում է երրորդ տեղում, Մովսիսյանը 5,5 միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը եւ լրացուցիչ գործակիցներով երկրորդն է, իսկ Մխիթարյանը վաստակել է 4,0 միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031