Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցանկացած դեպքում երբեք չի կարելի վիրավորել լրագրողին

Հունվար 22,2013 11:59

Ինչպես արդեն նշել ենք, «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի դեմ՝ օրաթերթի լրագրողին վիրավորելու համար:

Հիշեցնենք, որ իրեն ուղղված հարցին ի պատասխան՝ Խ. Խաչատրյանն ասել էր. «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց։ Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրսատիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»։

«Ժողովուրդ»-ը Խաչատրյանից պահանջում է ներողություն խնդրել ե՛ւ օրաթերթից, ե՛ւ լրագրողից։

ՀԱՐՑ. Ինչպե՞սկմեկնաբանեքգործարարիվարքը։Ի՞նչեքկարծում, դատարաննի՞նչորոշումկկայացնիայսգործով։

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող ասել, թե դատարանն ինչպիսի որոշում կկայացնի, բայց այն, որ որեւէ մեկը ոչ մի դեպքում որեւէ մեկին իրավունք չունի վիրավորել, փաստ է։ Այսպիսի դրսեւորումը համարում եմ անընդունելի։ Լրագրողների հետ աշխատանքն ավելի շատ պրոֆեսիոնալ հարթության մեջ եմ տեսնում։ Եթե կա հարց, եւ չեք ցանկանում պատասխանել, նման դեպքում կարելի է չպատասխանել, բայց հունից դուրս գալ եւ նման արտահայտություն անել՝ անթույլատրելի է։ Գիտեք, այս երեւույթը չպետք է լինի նաեւ հասարակ քաղաքացիների շրջանում, հասարակ մարդկանց դեպքում։ Գուցե կան դեպքեր, երբ լրագրողներն էլ են չափն անցնում, բայց չպետք է հունից դուրս գալ։ Լավ կլինի հավասարակշռություն պահպանել։

ԿԱՐԻՆԵԱՃԵՄՅԱՆ

ԱԺՀՀԿխմբակցությանպատգամավոր

 ՊԱՏԱՍԽԱՆ. Ճիշտ ասած, չեմ շփվել սեփականատիրոջ հետ եւ անձամբ չեմ ճանաչում։ Միայն լսել եմ իր գործարար համբավի մասին։ Պիտի ասեմ, որ, ամեն դեպքում, չի կարելի նման արտահայտություն թույլ տալ ցանկացած պարագայում՝ լինի պատգամավոր, թե գործարար կամ հասարակ քաղաքացի։ Մարդիկ պետք է զգույշ լինեն եւ չափը չանցնեն։ Լրագրողը եթե չլինի, եւ առհասարակ, նրա մոտ հարցեր չառաջանան, չի լինի ազատ մամուլը։ Եթե գործարարն այդպիսի արտահայտություն է թույլ տվել, շատ սխալ քայլ է արել։ Իհարկե, մեզ էլ են հանդիպել լրագրողներ, որ, կոպիտ կասեմ, բայց պրծում չկա նրանցից։ Կրկնում եմ՝ ցանկացած դեպքում երբեք չի կարելի վիրավորել լրագրողին։ Կարծում եմ, որ դատարանը կկայացնի արդար որոշում։

ԱՐԱԳԱԾԱԽՈՅԱՆ՛

ԱԺԲՀԿխմբակցությանպատգամավոր

ՊատրաստեցՔնարՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031