Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական «ֆուռերը» եւ վրացական քարշակները

Հունվար 22,2013 10:52

Բագրատաշենի մաքսակետի աշխատողները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանային Վերին Լարս անցակետում հայկական խոշոր բեռնատարները ստիպված են օգտվել վրացական քարշակների

ծառայություններից եւ դրա դիմաց ոչ փոքր վճարումներ կատարել: Իսկ Վերին Լարսում հայկական քարշակներ կա՞ն: Մաքսակետի աշխատողներն ասացին, որ բեռնափոխադրումներ կատարող «Սպայկա» ընկերությունը քարշակներ ունի: Մաքսակետի աշխատակիցները հայտնեցին նաեւ, որ հունվարի 14-ից Վերին Լարսի անցակետը երթեւեկության համար բաց է, եւ առայժմ վրացական քարշակների կարիք չի զգացվում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031