Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գավառի քամիները հետ են բերում 90-ականները

Հունվար 22,2013 10:41

Երկու օր է արդեն, ինչ Գավառի որոշ թաղամասերում, երեկոյան ժամերին լույսերը կտրում են: Պատճառը քամիներն են:

Մինչև լույսերը կմիացնեն, որը, սովորաբար, լինում է կեսգիշերին մոտ՝ օգտագործում ենք այդ տանը փրկություն և լույսի աղբյուր դարձավ տատիկիս պահած, դեռ «մութ ու ցուրտ» տարիներից մինչև հիմա հավատարիմ ծառայող «լամպը»նավթը, որն ավելի քան կեսդարյա հնությւոն ունի:  Տպավորություն է, որ վերադարձել ենք վաղ 90-ականներ:

Սակայն լույսերն անջատվելուն պես՝ ես ամեն կերպ փորձում էի զանգահարել Գավառի էլեկտրոցանց և իմանալ լույսի անջատման պատճառներն ու միացման ժամը: Մոտավորապես մի 1o  անգամ փորձելուց հետո այդպես էլ չկարողացա ոչ ոքի հետ կապնվել, քանի որ անընդհատ անջատում և չէին պատասխանում զանգերիս:

Ի վերջո, կարծես թե  գտան ինձնից ազատվելու ձևը՝ վերցնում էին լսափողը դնում էին մի կողմ՝  «դե ինչքան ուզում ես զանգի»:

Այնպես որ, Գավառի էլեկտրոցանցին ամենևին էլ չի հետաքրքրում բնակչին պատճառած անհարմարույթունները, չես էլ կարող բողոքել՝ պետք է համակերպվես:

iregion.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031