Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Հունվար 22,2013 00:21

Այսօր Ավան վարչական համայնքում առաջին նախընտրական հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց Հայաստանի դեմոգրաֆիական վիճակին եւ դրանով պայմանավորված խնդիրներին վերաբերվող հարցին: Նա անդրադարձավ ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգին, որը, իշխանությունների կարծիքով, լուծումներ է առաջարկելու տվյալ խնդիրներին: Հիշեցնենք, որ այդ օրենքին` ընդունված տեսքով, խորհրդարանական քննարկումների ժամանակ դեմ արտահայտվեցին ընդդիմադիր ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ, մասնավորաբար, հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի համար են ծառայելու այդ գումարները, քանի որ նախագծում հստակ ամրագրումներ չկային դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանի դիտարկումները` կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ` տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգելի հայրենակիցներ: Թոշակների կուտակման ֆոնդը, դա ֆոնդ է՝ միայն և
    միայն ավազակախմբի հետագա թալանի համար,երբ գահից գցեն, այն ժամանակ
    կդադարի այդ ֆոնդը գոյություն ունենալ: Մերձ բալթյան երկրներում նման ֆոնդ
    ստեղծվել է հինգ տարի առաջ, կամավոր հիմունքներով և գոյատևել 2-3 տարի: Հետո
    իմանալով նրա հանցագործ մտադրությունների մասին այն լուծարվեց: Միակ
    նման ֆոնդ երկար գոյատևել է Ավստրյաում անցած դարի սկզբից մինչև 90 ական
    թվականները, որը նույնպես լրիվ չի կատարել իր պարտավորությունները: Ցավոք՝
    վերլուծականի հոդվածը ձեռքի տակ չունեմ, որ ներկայացնեմ անցած և այս դարի
    խոշոր ֆինանսական ավանտյուրյաներից մեկի մասին մանրամասն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031