Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Մամիկոնյանը կար ու մնալու է որպես լրատվության անկողմնակալության ջատագով

Հունվար 21,2013 00:00

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը ցավով ու խորը կսկիծով տեղեկացավ հարգարժան լրագրող Նաիրա Մամիկոնյանի մահվան բոթի մասին։

Նաիրան ետխորհրդային շրջանի այն լրագրողներից էր, ով մասնագիտական ունակությունները ձեռք բերեց հայաստանյան իրականությունը սեփական կյանքով տեսնելու, վերապրելու, պատկերելու ոչ դյուրին աշխատանքում՝ դառնալով Հայաստանի նորագույն լրագրության կարևոր մասնակիցներից մեկը:

Սիրելի Նառան երբևէ չդավաճանեց ինքն իրեն ու լրագրության սկզբունքներին։ Կար ու մնալու է որպես լրատվության անկողմնակալության ջատագով:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը ցավակցում է Նաիրայի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, «Առավոտ» օրաթերթի խմբագրակազմին և բոլոր այն լրագրողներին, ովքեր Նաիրայի հետ աշխատելու բախտն են ունեցել և կիսում է բոլորի հետ անժամանակ կորստի ցավը:

 «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել