Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Բարի երեկո` ակադեմիկոս»

Հունվար 21,2013 23:34

Երեւանի Ավան վարչական համայնքում, որտեղ այսօր իր առաջին նախընտրական հանդիպումն ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, եկել էր լսելու քաղաքացիների «խրատը»: Մինչ այդ թեկնածուն ասաց, որ չափազանց կարեւորում է հանրության աջակցությունը` մեզանում առկա խնդիրները լուծելու համար: Նա սին համարեց տարածված թեզը, թե նախագահները կարող են ամեն ինչ, ասաց, որ հանրության աջակցությունը ցանկացած նախագահի օդ ու ջրի պես է անհրաժեշտ: Նա ասաց, որ հանրության աջակցությամբ պետք է Հայաստանում ստեղծել  մի իրավիճակ, որտեղ չի գործելու «ուժեղը միշտ ճիշտ է» բանաձեը, խոսեց ոստիկանական համակարգում մեկնարկած բարեփոխումներից, ասաց, որ ինքնամաքրման գործընթացն այդ համակարգում գնալու է այնքան, մինչեւ համազգեստի պատիվը վերականգնվի:

Պետաիրավական համագարգի մասին խոսելով էլ նկատեց, որ համակարգի ծառայողները սովորական մարիկ են` գայթակղվելու, սխալվելու եւ մնացած այլ հատկանիշներով, ուստի, Սերժ Սարգսյանի կարծիքով, հասարակությունը այստեղ էլ պետք է աջակցի իշխանություններին` համակարգը կարգի բերելու գործում:

Իսկ արդեն ներկաների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հնչեցված հարցերին, որոնք ակնհայտորեն նախապատրաստված էին, քանի որ գրված էին բավականին ակադեմիական լեզվով, իսկ հարցերը հնչեցնողներից ոմանք կմկմալով էին դրանք ընթերցում: Անդրադառնալով խորհրդային տարիներին գործող գիտահետազոտական ինստիտուտներին, որոնք հենք էին հանգիսանում գիտության զարգացման համար, նախագահն ասաց, որ կան գիտության եւ կրթության ոլորտի ճյուղեր, որոնք պետք է ֆինանսավորվեն պետության կողմից եւ այդ մարդկանց աշխատանքի գնահատականը պետք է տա հասարակությունը` օրինակ բերելով պատմաբաններին, բանաստեղծներին, թե որքանով են նրանք կարողանում մեր պատմությունը պատշաճ ներկայացնել եւ զբաղվել լեզվի զարգացմամբ: «Բայց, գիտությունն, այն առումով, ինչ առումով դուք եք ասում, եւս ապրանք է, եւ այդ ապրանքը պետք է լինի մրցունակ: Եթե այդ ապրանքը մրցունակ չէ, պետությունն ինչ էլ անի, այն լինելու է փոթորիկ` մի բաժակ ջրում»,- ասաց նախագահի թեկնածուն` հավելելով. «Հավաքվել ենք նախընտրական հանդիպման, չէ՞. ոնց որ մենք այստեղից հայտարարենք` ասենք, որ անցկացրել ենք ԳԱԱ նիստ, մենք բոլորս ակադեմիկոսներ ենք, հլա գնանք տանն էլ, մեր կանայք կամ երեխաներն էլ մեզ ձեռք առնելով ասեն` բարի երեկո, ակադեմիկոս: Իրոք, պետք է գիտությունը մրցունակ լինի` գիտական հանրության կողմից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031