Այսօր Վերին Արտաշատ գյուղում Հրանտ Բագրատյանի քարոզարշավից հետո մենք գյուղացիներից հետաքրքրվեցինք, թե նախագահի թեկնածուին հաջողվե՞ց համոզել, որ իրեն ընտրեն:
Նրանցից մեկը վստահեցրեց, որ ինքն արմատական ընդդիմություն է միշտ եղել եւ անկաշառ մարդ լինելով՝ կմնա այդպիսին. «Հավատում եմ ճշմարիտ խոսքին: Առայժմ չգիտեմ՝ ում եմ ընտրելու: Միայն ընդդիմությանը, իհարկե»: Թե ում են համարում ընդդիմության ներկայացուցիչ՝ արտաշատցիները պատասխանեցին՝ Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մարդիկ նաեւ իրենց հիասթափությունը հայտնեցին ԲՀԿ-ի հետ կապված. «Բարգավաճ կուսակցությունը այդպիսին չկա եւ չի էլ լինի: ՀՀԿ-ի ածանցյալն է»:
«Այսօր ո՞ր գյուղացու բերանը բացեք, որ ասի՝ լավ է եղել այս 5 տարին: Ո՞վ կասի լավ է եղել»,- մեզ հետ զրույցում բողոքեց արտաշատցիներից մեկը, երբ հետաքրքրվեցինք՝ գո՞հ են գործող նախագահի կառավարումից, պատասխանեցին. «Ո՞վ է գոհ Սերժ Սարգսյանից, որ մենք գոհ լինենք: Գոհ մարդ չկա: Լավը չենք տեսել՝ գների թանկացում, թանկացում, էլի պիտի սպասենք թանկացում»:
Քարոզարշավի մասնակիցներից մեկը վստահեցնում էր, որ Վերին Արտաշատի գյուղացիների մեծամասնությունը Հրանտ Բագրատյանին է ընտրելու. «Բոլորը ճանաչում են: Նրան հիմքից գիտեն, էլի: Բնականաբար ես գիտեմ, որ իրեն կընտրեն»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ երբ Սերժ Սարգսյանը այստեղ գա քարոզարշավի հնարավո՞ր է դուք… մեր հարցը չավարտած՝ գյուղացին շարունակեց՝ «Փոխվենք նրան, հա՞: Էդի դժվար հարց է»:
Նրանք վստահեցեցին, որ որեւէ ճնշում իրենց վրա չեն գործադրում, գյուղապետի կողմից էլ հրահանգներ չկան. «Գյուղապետն ի՞նչ գործ ունի ճնշի: Ով ում ուզում է՝ նրան էլ թող ընտրի: Գյուղապետն ո՞վ ա, որ ինձ գա ասի՝ սրան ընտրի: Ամեն մարդ իրա խելքով ով ում ուզում է՝ կընտրի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ