Խոր ափսոսանքով տեղեկացանք մեր գործընկերոջ՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող Նաիրա Մամիկոնյանի մահվան մասին։
Նաիրա Մամիկոնյանը անաչառ և սկզբունքային լրագրող էր, մեր ժամանակի հմուտ ու փորձառու լրագրողներից, ուներ մասնագիտական հիմնավոր գիտելիքներ, ինքնատիպ գրիչ և հրատապ ու օրախնդիր հիմնահարցերին բարեխղճորեն հետամուտ լինելու կարողություն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության անձնակազմը ցավակցում է Նաիրա Մամիկոնյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, «Առավոտ» օրաթերթի խմբագրակազմին և բոլոր այն լրագրողներին, ովքեր աշխատել են նրա հետ։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն