Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանին չեն ներում՝ նվեր ստացած զենքի համար (Տեսանյութ)

Հունվար 21,2013 21:40

«Միլիոն տոկոսով Րաֆֆու կողմն եմ, իրա կողքը կանգնած եմ, բայց կուսակցության անդամ չեմ: Իրա գաղափարով, իրա ամեն ինչով ինձ դուր է գալիս: Ազնիվ մարդ, խելքը գլխին մարդ: Նա ոչ մի բանի կարիք չունի: Տեսել ենք գործն էլ, իր կարիքներն էլ: Հիմիկվա թալանչիների նման…քարն ու փետն էլ ծախեցին, վաճառեցին: Սրանք արդեն չոքացրել են ժողովրդին: Միշտ ծանրությունը վզին դնում են, որ չոքած ժողովուրդը չհելնի ոտի: Րաֆֆի Հովհաննիսյանին ենք նախընտրում: Միակ մարդը: Մնացածին ցախավելով ավլեք, թափեք դուրս»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեցին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանի մեկնարկած նախընտրական քարոզարշավին եկած քաղաքացիները:

Պարոն Հովհաննիսյանի կողմնակիցները չէին սիրում հատկապես ԱԻՄ առաջնորդին Պարույր Հայրիկյանին: Նրան կառավարության կողմնակից, այս իշխանության մարդ էին համարում, հանցագործ աշխարհի տարր. «Հիմա էլ ասում է` էս եմ, էն եմ, ֆլան, ֆստան: Ախր ա՛յ Պարույր Հայրիկյան, ձայնդ լսել ենք էն գլխից մինչեւ հիմա, ի՞նչ ես խոսում»:

Մեր հարցին` թե ինչի՞ց են եզրակացրել, որ Պարույր Հայրիկյանը այս իշխանության  մարդն է՝ նրանք բացատրեցին. «Մեր վարչապետ Տիգրան Սարգսյանը մի հատ զենք նվիրեց Պարույր Հայրիկյանին: Էդ զենքն ինչի՞ համար էր նվիրում, որպես ի՞նչ: Իրան զենք չունի՞: Տո նա թնդանոթ ունի: Պարույրին ձգեց իրանց կողմը, եւ Պարույրը լրիվ պտտվեց, կառավարության կողմը գնաց»: Խոսքը 2009-ին ԱԻՄ առաջնորդի 60-ամյակի նվերի մասին է: Տիգրան Սարգսյանը նրան Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում ներդրած մեծ ավանդի եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է անվանական զենքով։

Մեր հարցին՝ եթե Պարույր Հայրիկյանը համագործակցում է իշխանության հետ, այդ դեպքում ինչո՞ւ այս խորհրդարանական ընտրություններին չհամալրեց Հայկ Բաբուխանյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի շարքերը, քաղաքացիները պատասխանեցին. «Որովհետեւ նրա նման անձնավորությունը ոչ էս կողմ է, ոչ էն կողմ: Բացի այդ, իշխանությանը Պարույր Հայրիկյանը պետք չի. Բաբուխանյանը էլի թերթ ունի, ինչ-որ լծակ ունի, իսկ Պարույր Հայրիկյանը դա չունի, դաժե գրասենյակ չունի: Նա 1 տոկոս ձայն էլ չի հավաքի: Եվ մի բան էլ կա՝ ինքը չի սիրում որեւէ մեկին ենթարկվել: Կարող է խաղեր տա իշխանությունների հետ, բայց իր հիմնական, վերջնական նպատակը բոլորովին ուրիշ բան է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031