Լրահոս
Օրվա լրահոսը

Փայտի գործով աճարկուտյան եռյակը դատապարտվեց

Հունվար 21,2013 21:18

Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Վարդգես Ռեւազյանին  մեղադրանք էր  առաջադրվել , որ  նա  2012թ. նոյեմբերի սկզբներին «Հայանտառ» ՊՈԱԿ Գետաշենի անտառպետության անտառամասից ապօրինի կերպով հատել է 366  հազար 750 դրամ սակագնային արժեքով, ընդհանուր 1 միլիոն 100 հազար 250 դրամ նյութական վնասով թաց կանգուն ծառեր: Նույն  գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Սասուն Մելիքյանին մեղադրանք էր առաջադրվել, որ 2012թ. նոյեմբերի սկզբներին «Հայանտառ» ՊՈԱԿ Կիրանցի անտառպետության անտառամասից ապօրինի կերպով հատել է 366  հազար 750 դրամ սակագնային արժեքով, ընդհանուր 1 միլիոն 10 հազար 250 դրամ  նյութական վնասով 7 հատ լորենի տեսակի թաց կանգուն ծառեր:

Բացի այդ, Ս. Մելիքյանը մեղադրվում է  այն բանում, որ 2012թ. նոյեմբերի 17-ին ոստիկանության Իջեւանի բաժնում կեղծ տեղեկություն է տվել, թե իբր վերոհիշյալ ծառերից ստացված գերանափայտերր անտառից դուրս բերելու համար ինքն անտառապետ Կ. Փարսադանյանին, վերջինիս պահանջով, տվել է 80 հազար դրամ: Աճարկուտ գյուղի բնակիչ,1976թ. ծնված Վարդան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2012թ. նոյեմբերի սկսզբին  Սասուն Մելիքյանից եւ  Վարդգես Ռեւազյանից  գնել է  ակնհայտ հանցավոր ճանապարհով , առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք բերված, ընդհանուր 1 միլիոն 248 հազար 380 դրամ արժողության լորի եւ հացի տեսակի գերանափայտեր:

Վարդան Օհանյանին մեղադրանք էր  առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով(«Ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելը կամ իրացնելը»): Այդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկում՝  առավելագույնը 2 տարի ժամկետով:  Վարդգես Ռեւազյանին մեղադրանք էր  առաջադրված  ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդված 1-ին կետով «Ծառերի , թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը»:  Այդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից  յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝առավելագույնը 2 ամիս ժամկետով: Սասուն Մելիքյանին մեղադրանք էր  առաջադրված  ՀՀ քրեական օրենսգրքի  296-րդ հոդվածի 1-ին կետով եւ  333-րդ հոդվածի 1-ին մասով (« Սուտ մատնություն»): Վերջին հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի  երկուհարյուրապատիկից  չորսհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝առավելագույնը 2 տարի ժամկետով: Սույն գործով կայացել է արագացված դատաքննություն: Հունվարի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Վարդան Օհանյանին դատապարտեց՝ 300 հազար, Վարդգես Ռեւազյանին՝ 500 հազար, իսկ Սասուն Մելիքյանին ՝ 550 հազար դրամ տուգանքի:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031