Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքային խորհրդակցությունը

Հունվար 21,2013 20:27

Հունվարի 21-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Խորհրդակցության ընթացքում օպերատիվ շտաբի աշխատանքային խմբերի պատասխանատուները ներկայացրին նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, առաջիկա ծրագրերն ու դրանց իրականացման ժամանակացույցը:

Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին ուղեցույցի ուսուցման գործընթացը՝ նշելով, որ գրաֆիկով հաստատված գործնական պարապմունքների ստուգարքները մոտենում են ավարտին, և շուտով կամփոփվեն արդյունքները մայրաքաղաքում ու մարզերում:

Հունան Պողոսյանը նշեց, որ արդեն իսկ գործում է «Թեժ գիծը», որին ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հարցերով կարող են դիմել և թեկնածուների շտաբները, և կազմակերպություններն ու քաղաքացիները, և հրահանգեց նախընտրական փուլում պարտադիր քննարկման առարկա դարձնել ցանկացած ահազանգ ու հրապարակում:

Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:

 ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031