Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահար Վանաձորում. ԱՆ-ն աշխատանքներ է իրականացնում (Տեսանյութ)

Հունվար 21,2013 20:02

Հունվարի 21-ին, ժամը 0945-ին Վանաձորում «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲ ընկերության տարածքում ամոնիակի արտադրամասում փորձարկման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է մեկ աշխատակից:

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների կողմից համայցներ են կատարվել «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲ ընկերության հարակից բնակելի տարածքի մանկական և նախադպրոցական հիմնարկներում` հարցման միջոցով, բնակիչների կամ երեխաների առողջական վիճակի վատթարացման հնարավոր դեպքերը հայտնաբերելու նպատակով:

Ժամը 1800-ի դրությամբ դեպքեր չեն արձանագրվել: Դիտարկվում է նաև պոլիկլինիկաներին և շտապ օգնությանը դիմողների թիվը: ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության մասնագետների կողմից հարակից բնակեցման տարածքներում և փակ շինություններում իրականացվում են օդի նմուշառումներ սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով: Հարակից բնակելի տարածքներում նորմերի գերազանցում չի հայտնաբերվել: Բնակչության առողջական վիճակի մոնիթորինգը և սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտությունները շարունակվում են:

ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչությունը համագործակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային մարմինների հետ:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Տեսանյութը «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031