Ըստ «Ա1+»-ի տեղեկությունների` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը մեկնել է Փարիզ։ Խուլիգանության մեջ մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը ազատության մեջ էր՝ ստորագրությամբ՝ Հանրապետությունից չբացակայելու պայմանով;
«Ա1+»-ը փորձեց պարզել. թե Վարդան Ղուկասյանի որդին ինչպես է կարողացել, եւ ինչ նպատակով է մեկնել Փարիզ , երբ է վերադառնալու։
Մեզ հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը խորհուրդ տվեց չսևեռվել Ղուկասյաննների ընտանիքի վրա:
«Մարդ է, իրա համար մեկնել է երևի, իրավունք չունի՞: Իսկ ինչի համար եք հետաքրքրվում: Ես տեղյակ չեմ, դուք ավելի լավ եք տեղեկացված: Մարդը գնացել է, էս քաղաքում ավելի շատ հետաքրքիր խնդիրներ կան, որ կարելի է լուսաբանել, ինչու եք սևեռվել էդ ընտանիքի անդամների վրա»,-ասաց Լիլիթ Աղեկյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ