Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի բանկոմատից գողությունը բացահայտվել է

Հունվար 21,2013 19:00

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի չհրկիզվող պահարանից նոյեմբերի 26-ին արձանագրված գողության դեպքը բացահայտվել է և երեք անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2012թ. նոյեմբերի լույս 26-ի գիշերը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել են Ախուրյան-Գյումրու խճուղի 6 հասցեում գտնվող Վահան Մխիթարյանին պատկանող խանութ-տաղավարի համար նախատեսված շինության մուտքի դուռը, և կտրել գողացել են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է 1.854.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ` Դավիթ Թամրազյանը, Ռուստամ Բաբինյանը, Գևորգ Բաբինյանը և Աշոտ Բադալյանը 2012թ. նոյեմբերի 25-ի գիշերը Ռուստամ Բաբինյանին պատկանող «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 83 PT 333 պետհամարանիշի և Դավիթ Թամրազյանին պատկանող «Մերսեդես-C» մակնիշի 24 ՍԼ 476 պետհամարանիշի ավտոմեքենաներով, գնացել են Ախուրյան գյուղ, բացել Վահան Մխիթարյանին պատկանող խանութ-տաղավարի մուտքի դուռը, էլեկտրական սղոցի գործադրմամբ կտրել և գողացել են նշված տարածքում տեղադրված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի չհրկիզվող պահարանը։ Իրավապահները պարզել են, որ չհրկիզվող պահարանը տեղադրվել է Ռուստամ Բաբինյանին պատկանող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխվել Տավուշի մարզի Հաղարծին գյուղ, որտեղ էլեկտրական սղոցի գործադրմամբ կտրել, բացել են բանկոմատի չհրկիզվող պահարանի դուռը, որից հետո գումարը վերցրել են, իսկ պահարանը գցել Աղստև գետը։ Ի դեպ, այն արդեն հայտնաբերվել և առգրավվել է, որի տեղը ըստ մեր ունեցած տեղեկությունների մատնացույց են արել մեղադրյալները։

Դավիթ Թամրազյանին, Ռուստամ Բաբինյանին և Գևորգ Բաբինյանին 09.12.2012թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Իսկ Ա.Բադալյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հեղինակ «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031