Այսօր, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթի Լիչի եւ դեսպանատան առեւտրի եւ զարգացման գծով խորհրդական Էրիկ Գյուլազյանի հետ` Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագիրը, քարոզարշավի ընթացքը, իշխանությունների պահվածքը եւ ընտրացուցակների խնդիրը: Հրանտ Բագրատյանը մանրամասն ներկայացրեց սոցիալական արդարության մոդելը, ինչը քարոզում է իր ծրագրով եւ բացատրեց, թե ինչպես կարելի է ընդամենը 100 քայլով երկրում արմատապես փոխել իրավիճակը: Հանդիպման ընթացքում թեկնածուի նախընտրական շտաբի անդամները տեղեկություններ տրամադրեցին քարոզարշավի ընթացքի մասին: Առանձին խոսակցություն ծավալվեց ընտրացուցակների վերաբերյալ, մասնավորապես` 2 մլն 507 հազար ընտրողների ցուցակի շուրջ: Հրանտ Բագրատյանն ասաց, որ խնդիրն իր շտաբի կողմից ուսումնասիրված է եւ առաջիկա օրերին այդ կապակցությամբ նա հանդես կգա նամակով եւ հայտարարությամբ:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ