Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ուզում կինը. Պարզել է «Առավոտ երիտասարդականը»

Հունվար 21,2013 18:32

«Լինել ամբողջովին անկեղծ կնոջ համար նույնն է, ինչ հայտնվել մարդկանց միջավայրում առանց զգեստի», – ասել է Ստենդալը, բայց մի բան հաստատ է՝ երբ կնոջը հարցնում ես, թե ինչ է ուզում, նա անկեղծորեն միանգամից մի քանի բան է թվարկում, իսկ երբ հարցնում ես, թե այդ թվարկածներից ո՞րն է ամենակարևորն իր համար՝ նա մտքերի մեջ է «ընկնում»:

«Առավոտ երիտասարդական»-ն էլ հարցերի միջոցով փորձել է պարզել ի վերջո ի՞նչ է ուզում կինը 🙂

Փաստորեն այն, ինչ առաջինը ուզում է կինը՝ ուշադրությունն է:

«Կնոջ հանդեպ միշտ պետք է ուշադիր լինել՝ անկախ տարիքից, այդպես նա իրեն արժեքավոր մարդ է զգում», – ասում է 32-ամյա Լուսինեն:

Հարցման արդյունքների համաձայն` ուշադրությանը հաջորդում է սերը: Շատերն ասում են սիրուց կարևոր ոչինչ չկա, բայց արի ու տես, որ այն ուշադրությանը չի գերազանցում կամ միգուցե ուշադրությունն այնքան է պակասել, որ սիրուց արժեքավոր ու անհրաժեշտ է դարձել շատ կանանց համար:

Երրորդ տեղում՝ հագանքն է, սակայն շատերի համոզմամբ, դա ամենևին էլ չի նշանակում, որ հարգանքը կանանց համար այնքան էլ կարևոր չէ, ավելին, 21-ամյա Գայանեն ասում է. «Հարգանքը սիրո հիմքն է»:

Հարգանքին հաջորդում է աշխատանքը, որին էլ փողը:

Բրիտանացի գիտնականներն էլ այս հարցում ունեն իրենց խորհուրդ – օգնությունը կանանց: Նրանք պարզել են, որ եթե կանայք ցանկանում են հաջողությունների հասնել աշխատավայրում, պետք է մեծամասամբ լռեն: Տղամարդկանց դեպքում հակառակն է, եթե նրանք ցանկանում են աշխատավայրում աչքի ընկնել, պետք է շատ խոսեն և շփվեն: Ըստ գիտնականների` այս փաստը բացատրվում է նրանով, որ շատախոս կանայք չափազանց ինքնահավան մարդու տպավորություն են թողնում, ինչպես նաև անիրազեկ և պակաս գիտակ:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031