Գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերջերս հրապարակած իր նախընտրական ծրագրի «Սոցիալապես պաշտպանված ընտանիքներ» խորագրի ներքո, այսպես ասած, խոստովանությամբ է հանդես եկել:
Հավանաբար, նկատի ունենալով իր նախագահության օրոք անցած 5 տարիները, Սերժ Սարգսյանը եկել է այն եզրակացության, որ աղքատության հաղթահարման խնդրի նկատմամբ երկրի պետական քաղաքականությունն այնքան էլ ճիշտ չի եղել. «Սոսկ նպաստներով եւ սոցվճարներով այս խնդիրը չի լուծվի, մենք պետք է վերացնենք աղքատությունը ծնող պատճառները»: Իսկ թե որոնք են այդ պատճառները, նախընտրական ծրագիրն այդ մասին լռում է:
Եթե 2008-ին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում, ընտրողներին խոստանում էր դժվարին պայմաններում հայտնված քաղաքացիների խնդիրները վերցնել պետության հոգածության ներքո, ապա 2013-ի նախընտրական ծրագրով պարոն Սարգսյանը գտնում է, որ. «Յուրաքանչյուր ընտանիք պետք է կարողանա աշխատանքով ապահովել իր բարվոք կենցաղը»:
Իսկ սոցիալապես անպաշտպան ընտանիքների մասով Սերժ Սարգսյանը որեւէ հստակ լուծում չի առաջարկում միայն ասում է, որ այդ ընտանիքները «պետք է զգան պետության իրական աջակցությունն ու օգնությունը»:
Ի տարբերություն նախորդ ծրագրի, նոր ծրագրի սոցիալական հատվածում մի նոր կետ է ավելացել. նպաստառուների թիվը չավելացնելու համար, Սերժ Սարգսյանը կողմ է, որպեսզի մեր երկրում ներդրվի համալիր սոցիալական ծառայությունների համակարգ: Գործող նախագահի համոզմամբ, միայն այդ պարագայում է հնարավոր, «վերաիմաստավորել սոցիալական աշխատանքի բովանդակությունը եւ սոցիալական
աշխատողի տեղն ու դերը հասարակական հարաբերություններում»:
Ինչպես ՀՀԿ-ն էր ամրագրել իր նախընտրական ծրագրում, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նույնպես խոստանում է բոլոր ՀՀ քաղաքացիների համար երաշխավորել սրտի անհետաձգելի վիրահատությունը: Սակայն պարոն Սարգսյանն էլ ՀՀԿ-ի պես չի մանրամասնում, թե քաղաքացին անվճա՞ր է սիրտը վիրահատելու, թե վիրահատության գումարի մի մասն է իր վրա վերցնելու:
Հաշմանդամ անձանց մասով այս ծրագրում խոստումները մեծ չեն. թեկնածու Սերժ Սարգսյանն այս անգամ այն կարծիքն է, որ հաշմանդամ մարդկանց համար պետք է ստեղծվեն առնվազն նվազագույն պայմաններ՝ հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու համար:
Ոչ մի կոնկրետ ժամկետ չի նշվում նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային հարցերը լուծելու համար: Ըստ Ս. Սարգսյանի այդ ընտանիքների խնդիրը կլուծեն «մի քանի տարում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ես սս-ին կառաջարկեի մի 1000 եվրո մեկին վճարեր և եվրոպական երկրներից
ստանար հայերեն թարգմանված մի ծրագիր և բարձր մակարդակով փչեր: թե չէ
ամոթ է, մարդիք ինչքան էլ անգրագետ լինեն, էլի մի բան հասկանում են, հո խոտ
չեն՛ ուտում; Ի՞նչ է նշանակում, գյուղացուն էժան վառելիք կամ պարատանույթ
հատկացնեն և դրանով աջակցեն: Գյուղատնտեսությունը, ոտքի են կանգնեցնում
միայն և միայն կոմպլեքս ծրագրով,՝ վաղուց մշակված մրթոդներով: Այն կիրառելու
համար պետք է ունենալ մի փոքր խելք, կրթություն և իհարկե՝ ազնվություն: