Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը իր «քյարթու» «Մոսկվիչի» մասին. «Օտարեմ, պրծնեմ էդ շառից»

Հունվար 21,2013 18:16

Այսօր Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր 100 օրվա պաշտոնավարման առիթով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց քաղաքի տարբեր խնդիրներից` Գյումրու  փողոցներից,  ռեվիզոր հրավիրել-չհրավիրելուց,  ապօրինի շինություններից, Վարդան Ղուկասյանի կողմից պարտք-տալիքով քաղաքապետարանի համար կահույք գնելուց  ու պարտքերը չտալուց և այսպես շարունակ:

Մոտ 2 ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ, Սամվել Բալասանյանին հարց ուղղվեց, թե ինքը պահո՞ւմ է ծառայողական  մեքենա: «Էս գումարների պայմաններում ի՞նչ ծառայողական մեքենա, Աստծուն փառք, ես մեքենա ունեմ, մի հատ էլ չէ, 2 հատ էլ չէ, ունեմ, պրոբլեմ չունեմ: Ես ասել եմ, ոչ  էլ էստեղից ինձ վառելանյութ է պետք,  ասել եմ բենզինը ուրիշ տեղից կլցնեք իմ գումարներով: Ես ասել եմ, որ իմ աշխատավարձը փոխանցելու եմ հիմնադրամ, աշխատավարձ էլ չեմ վերցնելու: Պա՞րզ է , անկաշառ, թափանցիկ աշխատելու եմ: Ոչ մի աշխատավարձ չեմ ստացել, ոչ մի վառելանյութից չեմ օգտվել, ինձ էլ ծառայողական մեքենա պետք չէ»,- հայտարարեց  քաղաքապետը:

Լրագրողները հետաքրքրվեցին` բա «Մոսկվի՞չը», որը  երկու անգամ էլ  որպես իր ունեցած  միակ մեքենա հայտարարագրված է Սամվել Բալասանյանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած  փաստաթղթերի մեջ: «Մեքենան օտարելու եմ,  հիմա որ համարները հանձնեցի Ազգային ժողովին, օտարեմ, ես էդ շառից պրծնեմ», -ծիծաղեց պարոն Բալասանյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031