Շտաբներում արդեն փող են բաժանում, հայտարարում է նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նրա ձեւակերպմամբ՝ եթե երկրի վիճակն այսքան վատ է եւ ժողովուրդը հույս չի կապում իշխանությունների հետ եւ եթե ընտրության չեն գնում, եթե իհարկե զոռով չտանեն, դրա համար այդ գումարները կվերցնեն:
Արամ Հարությունյանը Aravot.am-ին փոխանցեց. «Անուններ չեմ տա որովհետեւ այդ մարդը պրոբլեմներ կունենա: Ես այդ ինֆորմացիան լսել եմ, ասել է «Հանրապետականի» կարկառուն դեմքերից: Սերժ Սարգսյանի շտաբներին տրված է մեծ քանակությամբ գումար, բայց թե դա ինչ կանեն չգիտեմ, չնայած չեմ կարծում, որ դա միայն ընդմիջում անելու համար է: Համենայնդեպս՝ կան պատասխանատուներ, պարզապես հիմա խնդիրը, ոչ թե ձայն տալն է լինելու, այլ՝ մարդկանց տեղամաս բերելը: Բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում փողերն արդեն բաժանված են ու դա մի կենտրոնից է գնում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ