Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ԱՊՀՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի հետ

Հունվար 21,2013 17:41

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին ընդունեց ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի անդամներին:

Էդուարդ Շարմազանովը ողջունեց դիտորդներին՝ կարեւորելով նրանց առաքելությունը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները վճռական են տրամադրված՝ անցկացնելու արդար ու թափանցիկ ընտրություններ, քանզի երկրի կայունությունն ու առաջընթացը մեծապես պայմանավորված են լինելու Հանրապետության նախագահի ժողովրդավարական ընտրություններով: ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ թեկնածուների առաջադրման, գրանցման, նախընտրական գործընթացների օրինականության խնդրին, Ընտրական օրենսգրքով նախատեսված դրույթների կիրառման անհրաժեշտությանը՝ դիտորդների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ նախընտրական այս շրջանում թեկնածուների համար ստեղծված են հավասար մեկնարկային պայմաններ:

ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի համակարգող, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը բարձր գնահատեցին Հայաստանի ժողովրդավարական զարգացումները վերջին տարիների ընթացքում: Նրանց գնահատմամբ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումները միանգամայն հնարավորություն են տալիս անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, եւ համոզմունք հայտնեցին, որ իշխանությունները կդրսեւորեն բավարար քաղաքական կամք` օրենսգրքի տառին ու ոգուն համապատասխան իրականացնելու փետրվարի 18-ին նախատեսվող ՀՀ նախագահական ընտրությունները: Նրանք նաեւ հավաստիացրին, որ իրենց գնահատականները լինելու են օբյեկտիվ, ինչը կարձանագրվի ընտրություններից հետո նախատեսվող ամփոփիչ եզրակացության մեջ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած առաջընթացն ու հաջողությունները կամրապնդվեն նախագահական այս ընտրություններում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031