Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն նախագահ ինչքան անտաղանդ են ձեր PR-շչիկները». Օգտատերերը Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակի մասին

Հունվար 21,2013 17:35

Նախագահի թեկնածու եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակը՝ «Դեպի ապահով Հայաստան», արդեն շրջանառության է դրվել: Երեկ էլ թեկնածուի կուսակից, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Սերժ Սարգսյանի պատվին նկարահանված տեսահոլովակը, ինչին օգտատերերը բուռն են արձագանքել:

Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսով երգը կատարում են հայկական շոու բիզնեսում հայտնի դեմքեր՝ Հայկո, Լիլիթ Հովհաննիսյան, Նունե Եսայան, Շուշան Պետրոսյան, Ռազմիկ Ամյան եւ Միհրան Ծառուկյան:

Պարոն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տեսահոլովակի մասին գրել է՝ շատ ազդեցիկ երգ եւ տեսահոլովակ, զգացմունքային եւ իրատեսական միաժամանակ:
Օգտատերերից մեկն էլ՝ Անի Գեւորգյանն էլ արձագանքել է. «Հենց ա՞յս «էժան դեմքերը» պիտի երգեին Հայաստանիս մասին: Բացարձակ ոգեւորիչ չէր, հակառակը՝ տխրեցի ու ապագան թվաց անհույս»:
Հայկուհի Մինասյանն էլ տեսահոլովակի տակ գրել է՝ ահավոր է:

«Շատ հաջողված տեսահոլովակ է: Հորդորում եմ մեր համաքաղաքացիներին միանալ Սերժ Սարգսյանի որդեգրած բարեփոխումների ծրագրին և միասին ստեղծենք ապահով Հայաստան»,-իր տեսակետն է հայտնել օգտատեր Հակոբ Սողոմոնյանը:

Օգտատերերից՝ Արմինե Մանուկյանի կարծիքով էլ՝ տեսահոլովակում ազդեցիկ է միայն Շուշան Պետրոսյանի ձայնը. «Ինչ վերաբերում է երգի տեքստին, ապա կարող եմ ասել մի բան՝ երանի թե այդպես լինի»:

«Շուշան Պետրոսյան ու Մ. Ծառուկյա՞ն, կամ էն շպարված աղջիկա, թե՝ տղա, չգիտեմ: Դիշովի ազգաքանդ սերիալի հերոսներ նախագահի նախընտրական հոլովակո՞ւմ: Շուշան ջան, ցավակցում եմ, ի սրտանց ցավակցում եմ: Ուզո՞ւմ եք ասել, փաստորեն, որ սերիալները ու հերոսները, իրանց քարոզածները գողական, դավաճանություն ու լիքը պառակտիչ բաներ, ի՞նչ գործ ունեն հոլովակում նման անտաղանդները: Պարոն նախագահ, սա խայտառակություն է: Բա Թաթուլին էլ կանչեիք, սպիտակցի Հայկոին, Վարդան Սեդրակյանին էլ՝ Սասունցի Դավթի արձանի կողքը ծնկաչոք, «я Гарегин Нжде» դերակատարին էլ էր պետք հրավիրել, էլի սերիալից ա՝ ազերի գեներալի դերով հայտնի իրա: Ինչքան, ինչքան անտաղանդ են ձեր PR-շչիկները. անճաշակ ու ռաբիզ, եսիմ ովքեր: Պարոն նախագահ, պատժեք դրանց: Սա վարկաբեկում է»,-գրել է Հայկ Ծիրունյանը:

Իսկ Սմբատ Ղահրամանյանն էլ գրել է. «Ով, ինչ ուզում է՝ ասի, Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա, բացի դրանից, էլ ո՞ւմ պետք է ընտրենք, եթե ոչ մեր ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարին»:

Պարոն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում, տեսահոլովակի քննարկումները մի փոքր շեղվել են եւ օգտատերերը նաեւ ընդհանուր քաղաքական կարծիքներ են գրել: Օրինակ՝ Սերժ Կանայանը գրել է. «Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա: Լավ, ընտրվեց, բա 5 տարի հետո ի՞նչ ենք անելու: Կործանվելո՞ւ ենք, թե Սահմանադրություն պիտի փոխենք, որ հավերժ նախագահ ընտրվի»: «Սերժ, գուցե Լևոնը մեկին աճացնի մինչ այդ»,-արձագանքել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Որին էլ, նույն օգտատեր Սերժ Կանայանը պատասխանել է. «Հոգնեցինք արդեն Լևոնի կադրերից: Ռ.Քոչարյանն ու Ս. Սարգսյանն էլ են Լևոնի կադրերից»:

Ի դեպ, տեսահոլովակում ազգային ավիափոխադրող «Արմավիայի» թաքնված գովազդն է. դրվագներից մեկում հստակ երեւում է Արմավիայի ինքնաթիռը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031