Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Բանկերն էս ժողովրդի ամորձիները բռնած` ման են գալիս» (Տեսանյութ)

Հունվար 21,2013 17:30

Այսօր Վերին Արտաշատ գյուղում, որտեղ մեկնարկեց Հրանտ Բագրատյանի քարոզարշավը, գյուղացիներից մեկը բողոքեց վարկերից. «Հլը մի հատ հարցրեք` ո՞վ վարկ չունի: Հարցրեք ինչքան վարկ ունենք, ինչ տոկոսով: Խաբում են բանկերը, ասում են 20 տոկոսով, վերջնական արդյունքը լինում ա 50 տոկոս»:

Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ասեմ ձեզ: Հիմա ես քո տեղը կհաշվեմ: 20 %-ով վարկը տալիս են, նախ, քեզ ասում են` հաշիվ բացելու համար էսքան փող տուր: Երկրորդ` ասում են` քարտով պիտի հանես, քարտի համար էսքան փող տուր: Երրորդ` վերցնում ես 300 հազար վարկ, ասում են` 100 հազարը անձեռնմխելի մնացորդ է, իրենցն է: Չորրորդ` վարկը վերցնում ես, ասում է` կանխկացման համար տուր ինձ տոկոս: Էս տոկոսները գումարում ես` դառնում է 30 %: Վարչապետը գալիս-ասում է` սուբսիդավորել ենք: Ասում եմ` տղա ջան, դու վերցրել ես սկզբի տոկոսը, մի հատ տես վերջնականը: Դու գնացե՞լ ես կոնկրետ մի հատ բանկ մտել, գյուղացու ձեռից բռնել, ասել` ի՞նչ է եղել: Այս բոլորը ես գիտեի, որովհետեւ ձեր հետ աշխատում էի: Ես ձեռս խփում էի սեղանին, ասում էի` էս ի՞նչ եք անում: Մենք ձեր բանկի հետ չենք աշխատի, ասում էի` հանե’ք էս տոկոսը: Դուք տեսե՞լ եք գյուղատնտեսությունը 30 % վարկ ստանա ու շահութաբերություն լինի: Դատապարտված է: Ես ձեզ խոսք եմ այսօր տալիս, դուք կտեսնեք իմ կոնկրետ կետը, որ ԿԲ-ն կվերցնի կասի` գյուղատնտեսական վարկերի կանխիկացման տոկոսը սա է` վերջ: Ի՞նչ է նշանակում կանխիկացման տոկոսը: Դոլարով էլ ստանան: Մենք բանկերի ստրուկներն ենք, ասեմ ձեզ:2009-ին հանրապետությունում ճգնաժամ է, շահույթը կրճատվում է հանրապետությունում 32 %, բանկերի շահույթն աճում է 53 %-ով: Մի հատ բանկ բանկրոտ չեղավ»:

Հրանտ Բագրատյանը վստահեցրեց, որ այդ «բանկային մաֆիան» ՌԴ-ում, Ուկրաինայում լիներ` կսպանեին. «Ես այդ հարցը բարձրացրել եմ խորհրդարանում: Բայց վարչապետը բանկիր է, էն մեկը բանկիր է, ոչ ոք չի ուզում էդ 22 բանկի հախից գա, որոնք էս ժողովրդի կներեք` ամորձիները բռնած` ման են գալիս»:

Գյուղացիներից մեկն էլ հետաքրքրվեց Խնայբանկի ավանդներից:

Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Վարչապետ Բագրատյանը ընդունեց որոշում, որով ճանաչեց ԽՍՀՄ-ի ավանդները: Երկրներ կան, որ չեն ճանաչել այդ ավանդները: Ասել են` Սովետին եք տվել, Սովետը փլվել է: Մենք ճանաչեցինք: Սրանից 8-9 տարի առաջ կուսակցություններից մեկը` ՕԵԿ-ը նախաձեռնեց այդ ավանդների վերադարձը, որը կատարվում է մոտավորապես մեկին` 50: Մենք ասինք` 1-ին 50-ը մի քիչ սխալ է, որովհետեւ քիչ եք տալիս: Մոտավորապես 3-4 մլրդ դոլար է անում, եթե 8 մլրդ ռուբլին հաշվենք: Մեր մոտեցումը սա է»:

Բագրատյանը ներկայացրեց իր առաջարկը, որ ավանդատուներին հավաստագիր տան, որ դա ստանան գոնե իր սերունդները. «Այսքան բան ես խոսք եմ տալիս: Ես մեծ-մեծ բաներ չեմ ասում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031